Մակրոնը հայտարարություն է արել Սկրիպալի թունավորման գործի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2024
  • $
    388.00
  • RUBLE
    4.16
  • 416.21
WEATHER
+28.09 oC

Մակրոնը հայտարարություն է արել Սկրիպալի թունավորման գործի վերաբերյալ

18:49 23.03.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորման փաստը սպառնում է Եվրոպայի ինքնիշխանությանը, հայտնում է Reuters-ը:

«Մենք հարձակումը դիտարկում ենք որպես լուրջ մարտահրավեր մեր անվտանգությանն ու Եվրոպայի ինքնիշխանությանը: Սրանից ԵՄ-ի և նրա անդամ երկրների համակարգված պատասխանի անհրաժեշտություն կա»,- ասել է Մակրոնը:

Այս մասին նա հայտարարել է ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ ունեցած հանդիպումից հետո: Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան և Գերմանիան առաջիկայում արագ միջոցներ կձեռնարկեն այս ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

15:23 01.05.2024

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին չորեքշաբթի 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ 4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել 7.37-ին՝ Ղրղզստանի Կարամիկ գյուղից 18 կմ հարավ-արևմուտք և Բատկեն քաղաքից 105 կմ հեռավորության վրա: Եվս մեկ երկրաշարժ, ինչպես հայտնում է ինստիտուտը, տեղի է ունեցել Ղրղզստանում ժամը 12.02-ին՝ 3,8 մագնիտուդով։ […] ...

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

15:14 01.05.2024

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Անհայտ անձինք փորձել են հրկիզել Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող սինագոգը, միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին՝ հղում անելով Լեհաստանի գլխավոր ռաբբի Միխայել Շուդրիխին։ «Ռաբբի Շուդրիխը գրում է, որ ինչ-որ մեկը փորձել է մոլոտովի կոկտեյլով հրկիզել Նոժիկների սինագոգը, փառք Աստծո, ոչ ոք չի տուժել»,- գրել է […] ...

Բլինքենը դիմել է Իսրայելում ցուցարարներին և վստահեցրել, որ Գազայում պատանդները ազատ կարձակվեն

15:03 01.05.2024

Բլինքենը դիմել է Իսրայելում ցուցարարներին և վստահեցրել, որ Գազայում պատանդները ազատ կարձակվեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ով այցով ժամանել է Իսրայել, զրուցել է մի խումբ ցուցարարների հետ, ովքեր պահանջում են շուտափույթ ազատ արձակել Գազայում պատանդներին։ Բլինքենը նրանց վստահեցրել է, որ Վաշինգտոնը բոլոր ջանքերը կգործադրի առևանգվածներին տուն վերադարձնելու համար, գրում է The Jerusalem Post-ը։ Ըստ տեղեկությունների՝ պաղեստինյան անկլավում պահվող պատանդներին աջակցող ինքնաբուխ ցույց է տեղի ունենում Թել Ավիվում […] ...

Իսրայելական բանակը նոր ավիահարվածների մասին է հայտարարել Գազայի հատվածում արմատականների ​​թիրախների ուղղությամբ

14:27 01.05.2024

Իսրայելական բանակը նոր ավիահարվածների մասին է հայտարարել Գազայի հատվածում արմատականների ​​թիրախների ուղղությամբ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները մի շարք նոր հարձակումներ են իրականացրել Գազայի հատվածում պաղեստինյան արմատականների թիրախների վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Փոխանցված տվյալներով՝ խոցված թիրախների թվում են զինապահեստներ, ռազմական շինություններ։ Հարձակումների թիրախ են դարձել պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումները, նշել է բանակը: Բացի այդ, մարտական ​​ինքնաթիռները, ցամաքային զորքերի հետ համաձայնեցված, հարձակվել […] ...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

14:18 01.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ

Ամփոփելով Կատար պաշտոնական այցը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ: Անդրադարձ է կատարվել Կատարի գործընկերների հետ կայացած քննարկումներին և երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված հետագա քայլերին: ...

Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում․ Բորել

13:52 01.05.2024

Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում․ Բորել

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը X-ում դատապարտել է Վրաստանում ցուցարարների դեմ անվտանգության ուժերի գործողությունները, կոչ է արել Վրաստանի իշխանություններին ապահովել խաղաղ ցույցերի իրավունքը՝ հիշեցնելով ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակը։ «Ես խստորեն դատապարտում եմ բռնությունը Վրաստանում ցուցարարների նկատմամբ, ովքեր մասնակցում էին արտաքին ազդեցության օրենքի դեմ խաղաղ ցույցերին, ես կոչ եմ անում իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների իրավունքը»,- գրել […] ...

BACK_TO_TOP