10:40 05.09.2018
«Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հատկանշական է փաստը, որ ՀՀ վարչապետի` ՌԴ այցը հաջորդում է մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիև հանդիպմանը:
Ինչպես հայտնի է`սեպտեմբերի 1-ին Պուտինն ու Ալիևը Մոսկվայում հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել նաև ԼՂ հակամարտության հետ կապված: Ենթադրվում է` այս թեմային անդրադարձ կլինի նաև Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Ասել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման կամաց-կամաց վերադառնում է օրակարգ:
Ու թեև դեռ Փաշինյան-Ալիև հանդիպում չի նշմարվում, բայց և ակնհայտ է, որ ՌԴ-ն այս հարցում ձեռքերը ծալած չի նստելու` փորձելով, այնուամենայնիվ, գործընթացն առաջ մղել: Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի հիմնական խնդիրներից մեկն էլ, ենթադրվում է, լինելու է հայաստանյան ներքաղաքական զարգացումները, մասնավորապես` «մարտի 1»-ի քրեական գործը, դրա շրջանակներում մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը:
Ու թեև նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր` այդ ամենը Հայաստանի ներքին գործն է, իսկ իրենք ցանկանում են, որ «այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա», այնուամենայնիվ, ակնհայտ է`ռուսական կողմն այնքան էլ գոհ չէ ՀՀ-ում կատարվող իրավիճակից: Եվ այս առումով Փաշինյանի և Պուտինի հանդիպումը հեշտ չի լինելու»,-գրում է թերթը:
19:30 02.05.2025
Տելեգրամի միջոցով թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 27-ամյա երիտասարդը առցանց եղանակով թմրամիջոց է ձեռք բերել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին Բջնի-Քաղսի ավտոճանապարհին 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված: Երիտասարդը հայտնել է, որ այն անձնական օգտագործման համար ձեռք […] ...
19:20 02.05.2025
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասըՔննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բազմաբնակարան շենքերի կառուցապատմամբ և բնակարանների վաճառքով զբաղվող ընկերության սեփականատեր Ա.Մ.-ն նույն ընկերության տնօրեն Գ.Վ.-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու, այդ միջոցով շահույթ ստանալու նպատակով՝ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքից 2022-2024 թվականների ընթացքում իրացրել է բնակարաններ՝ կառուցվող շենքից անշարժ գույք […] ...
19:14 02.05.2025
Կիրանցի առօրյան. սահմանազատումից մեկ տարի անցՄեկ տարի առաջ՝ 2024-ի ապրիլի 23-ին, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը: Արդյունքում սահմանազատվեց 12 կմ-ոց հատված: Անվտանգային ինչպիսի՞ հարց է լուծվել, մեկ տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել սահմանամերձ այս գյուղերում ապրող մարդկանց կյանքում: «Շանթ» ՀԸ «Հորիզոնի» նկարահանող խումբը եղել է Կիրանցում ՝ զրուցելու տեղացիների հետ և նրանց առօրյայի ու զգացողությունների մասին […] ...
19:07 02.05.2025
Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտներըՆախագահական նստավայրում հյուրընկալվել են Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները։ Նրանք շրջայց են կատարել նստավայրում, ծանոթացել դրա պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և գործունեության կարգին։ Այնուհետև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել՝ ներկայացնելով պետության և ազատ շուկայական տնտեսության փոխհարաբերությունները, դրանց նշանակությունն ու կիրառական դրսևորումները ժամանակակից կառավարման համակարգում։ Դասախոսությունից հետո նախագահն անմիջական մթնոլորտում […] ...
19:00 02.05.2025
Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքըՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...
18:54 02.05.2025
Իրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Թեհրանում Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ միջոցառման ժամանակ գրանցված միջադեպըԻրանում գործող հայկական մի շարք կառույցներ դատապարտել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանում կազմակերպված միջոցառման ժամանակ գրանցված միջադեպը՝ կոչ անելով հայկական մյուս կառույցներին և Իրանի խորհրդարանի հայ պատգամավորներին ևս դատապարտել այն։ «Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ծրագրերի շարքում, Թեհրանում տեղի ունեցած ամենամյա ծաղկեմատույցի արարողության ժամանակ, ծրագրին մասնակցող ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմի նվիրաբերած ծաղկեկողովը, որը զարդարված […] ...