12:30 23.01.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը:
Այն Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարևորելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության առումով: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է սովորողների կրթական կարիքների քարտեզագրումը և նրանց լիարժեք ինտեգրումը կրթական գործընթացում: Ներկայացնելով ԿԳՄՍ նախարարության ձեռնարկած քայլերն այս ուղղությամբ՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ շուրջ 17 հազար դպրոցահասակ սովորողներ ընդգրկվել են ՀՀ հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական ուսհաստատություններում իրենց կրթությունը շարունակում են 900, իսկ բուհերում՝ 1800 ուսանողներ: Ըստ փոխնախարարի՝ այս ուղղությամբ աշխատանքը շարունակական է:
Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների տարբեր խնդիրներով միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի նպատակն է զարգացման գործընկերների հետ համատեղել ջանքերը՝ առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
«Մենք այժմ բարեփոխումների ակտիվ փուլում ենք, և համակարգային փոփոխությունների այս շրջանում մեզ հաջողվեց ճկուն մոտեցումներով ապահովել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կրթության իրավունքը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ փոխնախարարը նշել է նաև, որ ԼՂ-ից բռնի տեղահանված բազմաթիվ ուսուցիչներ իրենց մասնագիտական գործունեությունը շարունակում են ՀՀ դպրոցներում: Այժմ մշակվում են նոր մոտեցումներ՝ մշակույթի և սպորտի ոլորտի մասնագետներին աշխատանքով ապահովելու նպատակով:
ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետները ներկայացրել են իրենց գործունեությունը և աջակցության հնարավորությունները: Հանդիպմանն անդրադարձ է արվել երկկողմ հետարքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր Աթոռում18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...
17:54 02.05.2025
«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումըՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:36 02.05.2025
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել էԱպրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...