14:06 23.01.2024
Հունվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Բերգլյոտ Հովլանդի՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Հովլանդին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում:
Պարույր Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքեր՝ երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի օրակարգը։
Քննարկվել են նաև քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական և միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին: Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրել ջանքեր՝ երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ։
17:45 07.06.2025
Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալԶինծառայողների մարմինների փոխանցման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև, նշված է ռազմագերիների հետ վարվելակերպի ուկրաինական համակարգող շտաբի Telegram ալիքում։ «Մարմինների հայրենադարձման վերաբերյալ համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։ Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ […] ...
17:30 07.06.2025
ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համարՖլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...
17:15 07.06.2025
Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականըԲունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...
17:00 07.06.2025
Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքըՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...
16:52 07.06.2025
Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը, որը անցնում է Ջամմուի և Քաշմիրի հյուսիսային միութենական տարածքում գտնվող Չենաբ գետի վրայով, հաղորդում է Hindustan Times-ը։ «Չենաբ գետի վրայով անցնող կամուրջը, որն առաջին անգամ երկաթուղով կկապի Ջամմուն և Քաշմիրը Հնդկաստանի մնացած մասի հետ, կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը», – ասել է […] ...