ՀՀ ԱԳ նախարարի անդրադարձը 2023թ. Լեռնային Ղարաբաղում իրադրությանն ու զարգացումներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ՀՀ ԱԳ նախարարի անդրադարձը 2023թ. Լեռնային Ղարաբաղում իրադրությանն ու զարգացումներին

23:09 23.01.2024

2023թ. առաջին օրերից Հայաստանի Հանրապետության կառավարությունը շարունակել է բարձրաձայնել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի մասին՝ փորձելով, բնականաբար, ապահովել միջազգային առավելագույնս և հնարավորինս լայն ներկայություն և միջազգային ջանքեր՝ ուղղված հարցի լուծմանը, Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը: Տեղի է ունեցել նամակագրություն այս առումով և բազմաթիվ հեռախոսազանգեր իմ, այլ պաշտոնյաների կողմից, միջազգային գործընկերների հետ հաղորդակցություն:

Ելույթներ են եղել, օրինակ, զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանության թեմայով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը, հանդիպումներ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի, ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի` զինված հակամարտություններում երեխաների հարցերով հատուկ ներկայացուցչի, մարդու իրավունքների բարձր հանձնակատարի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ, բազմաթիվ այլ գործընկերների հետ, նաև երկկողմ հարթություններում:

Գործունեության արդյունքում նաև ՄԱԿ հատուկ ընթացակարգերի մանդատակիրները հրապարակել են հաղորդագրություններ, նամակներ՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը և դրա հետևանքներին և ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա սննդի, առողջության, կրթության և այլ իրավունքներից օգտվելու հարցում։ Ադրբեջանին կոչ է արվել վերացնել արգելափակումը։ Օգոստոսի 16-ին, կհիշեք, տեղի է ունեցել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որին ես եմ ելույթով հանդես եկել։ Արդեն սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ռազմական հարձակումից հետո Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ջանքերն ուղղվել են ռազմական ուժի կիրառման դադարեցման և Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային ջանքերի և միջազգային կոնսոլիդացիայի ձևավորմանը։

Կրկին, այս անգամ Հայաստանի և Ֆրանսիայի պահանջով, տեղի է ունեցել ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ։ Այստեղ ևս ես ելույթով հանդես եմ եկել։ Հատկանշական է ՄԱԿ ԱԽ մշտական և ոչ մշտական անդամներից շատերը հանդես եկան բավականին իրավիճակն օբյեկտիվ կերպով արտացոլող դիրքորոշումներով։ Արժի հիշատակել նաև, որ բացի ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամներից մասնակցում էին նաև այլ երկրներ։ Ես կուզենայի առանձնացնել նաև Եվրոպական միության բարձր հանձնակատարի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարի ունեցած ելույթները։ Բառացիորեն, օրեր անց, նույն բովանդակությամբ, ըստ էության, ելույթ եմ ունեցել ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանին։
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելուց հետո իրավիճակին անդրադարձել են ՄԱԿ մարդու իրավունքների մարմինները։ Կուզենայի առանձնացնել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում 40 երկրի անունից Ֆրանսիայի կողմից տարածված համատեղ հայտարարությունը։ Եվ, իհարկե, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր խորհրդականի՝ Ալիս Նդերիտուի երկու հայտարարությունները, որոնք հիշատակում են տեղահանված 100,000-ից ավել փախստականներին, և նշում էին, որ ոճրագործությունների ռիսկը դեռևս շարունակվում է առկա մնալ։

Բնականաբար, զարգացումներ տեղի են ունեցել և մեր ջանքերը նաև ուղղված են եղել ՄԱԿ շրջանակներից դուրս այլ միջազգային կառույցների, ինչպես ասեցի, նաև երկկողմ ուղղություններով առանձին երկրների հետ աշխատանքներում։
Բնականաբար, էթնիկ զտման այդ գործողությունից և բռնի տեղահանությունից անմիջապես հետո Հայաստանի դիվանագիտական ծառայության ջանքերն ուղղված են եղել նաև փախստականների կարիքները հոգալուն և այդ համատեքստում միջազգային ջանքերի ներգրավվմանը, միջազգային մեխանիզմների գործարկմանը: Կայացել են հանդիպումներ արտաքին գործերի նախարարությունում, նաև օտարերկրյա պետություններում, միջազգային կառույցներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջև

18:13 07.06.2025

Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջև

Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի երիտասարդների, որոնք բողոքում էին Կիևի կենտրոնում ԼԳԲՏ շարժման կողմնակիցների հանրահավաքի դեմ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ստրանա» հրատարակությունը։ Ձերբակալվածների ճշգրիտ թիվը չի նշվում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աջ ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են խափանել գեյ-շքերթը։ Նրանք բախում են սկսել ոստիկանության հետ։ Ավելի վաղ «Ստրանա» հրատարակությունը հրապարակել էր կադրեր, որոնցում երևում էր, […] ...

SHANTNEWS

18:00 07.06.2025

SHANTNEWS

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

17:45 07.06.2025

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

Զինծառայողների մարմինների փոխանցման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև, նշված է ռազմագերիների հետ վարվելակերպի ուկրաինական համակարգող շտաբի Telegram ալիքում։ «Մարմինների հայրենադարձման վերաբերյալ համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։ Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ […] ...

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

17:30 07.06.2025

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

Ֆլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

17:15 07.06.2025

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

17:00 07.06.2025

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...

BACK_TO_TOP