Վիրավոր քուռակը և ձին՝ Երևանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Վիրավոր քուռակը և ձին՝ Երևանում

13:01 24.01.2024

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քանի ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահի դիմաց ձին և քուռակը անօգնական վիճակում են հայտնվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քուռակի հետևի 2 ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել: Ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր, սակայն քուռակը գտնվում է շատ վատ վիճակում:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:

Այս պահին պարեկները փորձում են պարզել, թե որ կառույցին դիմեն, որպեսզի գան ու վիրավոր քուռակին և ձիուն տեղափոխեն, ինչպես նաև պարզեն տիրոջ ինքնությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 07.06.2025

SHANTNEWS

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

17:45 07.06.2025

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

Զինծառայողների մարմինների փոխանցման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև, նշված է ռազմագերիների հետ վարվելակերպի ուկրաինական համակարգող շտաբի Telegram ալիքում։ «Մարմինների հայրենադարձման վերաբերյալ համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։ Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ […] ...

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

17:30 07.06.2025

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

Ֆլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

17:15 07.06.2025

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

17:00 07.06.2025

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

16:52 07.06.2025

Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը, որը անցնում է Ջամմուի և Քաշմիրի հյուսիսային միութենական տարածքում գտնվող Չենաբ գետի վրայով, հաղորդում է Hindustan Times-ը։ «Չենաբ գետի վրայով անցնող կամուրջը, որն առաջին անգամ երկաթուղով կկապի Ջամմուն և Քաշմիրը Հնդկաստանի մնացած մասի հետ, կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը», – ասել է […] ...

BACK_TO_TOP