Շիրակի դաշտավայրում հոլանդական կարտոֆիլի նոր սերմնացուներ են մշակել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Շիրակի դաշտավայրում հոլանդական կարտոֆիլի նոր սերմնացուներ են մշակել

13:06 05.09.2018

Շիրակի մարզում ամեն տարի բարձր վերարտադրության կարտոֆիլի սորտեր են ներկրվում Հոլանդիայից ու Գերմանիայից և մշակվում Շիրակի մարզի հողատարածքներում: Գարնանը Ազատանի հողերում 12 տեսակի նոր սերմնացուներ են փորձնական մշակության  ենթարկվել, որի արդյունքները տեսանելի են դառնալու բերքահավաքի ավարտին:

Իսկ նոր սորտերի համար որպես փորձադաշտ 1000 մետր հողատարածք է ընտրվել: Թե նոր տեսակի սերմացուից ինչ որակի բերք է ակնկալվում ստանալ, տեղի ֆերմերներն ու հոլանդացի մասնագետներն են գնահատել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Հայ-հոլանդական ագրոնախագիծ» կենտրոնի տնօրեն Կորյուն Հովակիմյանը։

Նոր տեսակի սերմացուներից մի քանիսն առաջին փորձաշրջանն են անցել: Հոլանդական հումքը տեղի կլիմային հարմարեցնելու փորձ շիրակցի ֆերմերները վաղուց ունեն: Նոր սորտերի ընտրության հարցում էլ գիտեն՝ որ տեսակն է հնարավոր մարզի հողատարածքներում մշակել ու նորմալ բերք ստանալ: Բոլոր սորտերից փորձնական բերք են հավաքել: Մասնագետներն ուսումնասիրել են կարտոֆիլի չափերը, որակը, անգամ գույնը: Նոր սերմացուի բերքը դեռ լաբորատոր ստուգման է ենթարկվելու:

Որոշ սերմացուներից ստացած բերքը քիչ է եղել, ինչը ըստ ֆերմերների՝  կարկտահարության հետևանք է: Շիրակի մարզում աճեցրած հոլանդական կարտոֆիլի նոր տեսակներով հետաքրքրված են այլ մարզերի ֆերմերներ: Դրանք մշակվում են նաև Գեղարքունիքի ու Լոռու մարզերում: Տեղի ֆերմերներից բացի, հոլանդացի գյուղատնտեսներն էլ են համոզվել, որ գնորդները հաշվի են առնում նախ՝ կարտոֆիլի արտաքին տեսքը: Տեղի ֆերմերները փորձնական դաշտից հետո արդեն մեծ  հողատարծքներում կմշակեն կարտոֆիլի այն սորտերը, որոնք մեծ բերքատվություն կապահովեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

15:50 04.08.2025

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

Շարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 04.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

15:30 04.08.2025

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

BACK_TO_TOP