2023 թվականին նախորդ տարվա համեմատ ուժեղ քամիների, ուժեղ անձրևների դեպքերի թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

2023 թվականին նախորդ տարվա համեմատ ուժեղ քամիների, ուժեղ անձրևների դեպքերի թիվն ավելացել է

16:44 24.01.2024

ՀՀ տարածքում տարածված օդերևութաբանական երևույթների շարքին են դասվում կարկուտը, հորդառատ անձրևները, ուժեղ ձյունը, ուժեղ քամիները, ուժեղ մառախուղները և բուքը, սաստիկ շոգերը և ուժեղ սառնամանիքները, վաղ գարնանային և ուշ աշնանային ցրտահարությունները։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

2023 թվականին հանրապետությունում դիտվել է ուժեղ մառախուղների 39 դեպք, որոնց թիվը 3-ով ավելի է 2022 թվականի և 6-ով ավելի՝ 2021 թվականի նկատմամբ։

Ուժեղ քամիների դեպքերի թիվն այս տարի 14-ն է, որը նախորդ 2 տարիների համեմատ 4-ով ավելի է։

Ուժեղ անձրևներով դեպքերի թիվը նույնպես ավելացել է՝ կազմելով 14 դեպք, 2021 և 2022 թվականներին դիտվել է համապատասխանաբար 5 և 3 դեպք։

Ի տարբերություն նախորդ 2 տարիների` 2023 թվականին ուժեղ ձյան դեպքեր չեն գրանցվել։

Ցրտահարությունների դեպքերի թիվը վերջին 3 տարիներին առանձնապես չի փոխվել։

Սաստիկ շոգերով դեպքերի թիվը 2023 թվականին նվազել է՝ կազմելով 9 դեպք, իսկ սաստիկ սառնամանիքներ վերջին 3 տարիներին հանրապետության տարածքում չեն դիտվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջև

18:13 07.06.2025

Կիևում բախումներ են տեղի ունեցել գեյ-շքերթի հակառակորդների և ոստիկանության միջև

Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի երիտասարդների, որոնք բողոքում էին Կիևի կենտրոնում ԼԳԲՏ շարժման կողմնակիցների հանրահավաքի դեմ։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Ստրանա» հրատարակությունը։ Ձերբակալվածների ճշգրիտ թիվը չի նշվում։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ աջ ծայրահեղական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են խափանել գեյ-շքերթը։ Նրանք բախում են սկսել ոստիկանության հետ։ Ավելի վաղ «Ստրանա» հրատարակությունը հրապարակել էր կադրեր, որոնցում երևում էր, […] ...

SHANTNEWS

18:00 07.06.2025

SHANTNEWS

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

17:45 07.06.2025

Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի հայտարարությանը դիակների փոխանակման վերաբերյալ

Զինծառայողների մարմինների փոխանցման ամսաթիվը, ենթադրաբար, համաձայնեցված չի եղել ռուսական և ուկրաինական կողմերի միջև, նշված է ռազմագերիների հետ վարվելակերպի ուկրաինական համակարգող շտաբի Telegram ալիքում։ «Մարմինների հայրենադարձման վերաբերյալ համաձայնություն իսկապես ձեռք է բերվել։ Ամսաթիվը համաձայնեցված չէր։ Համաձայնեցված ալգորիթմը հետևողականորեն իրականացնելու փոխարեն, ռուսական կողմը դիմեց միակողմանի գործողությունների, որոնք համաձայնեցված չէին համատեղ գործընթացի շրջանակներում», – ասվում է հայտարարության մեջ։ […] ...

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

17:30 07.06.2025

ԱՄՆ-ում տղամարդը ձերբակալվել է շնաձկից վրեժ լուծելու համար

Ֆլորիդայի մի բնակչի մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ նա որոշել է վրեժ լուծել շնաձկից՝ դանակով հարձակվելով նրա վրա, հաղորդում է New York Post-ը։ «Նա խոստովանել է, որ «վրեժխնդրությունից» դրդված՝ մի քանի անգամ դանակահարել է շնաձկանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ 26-ամյա Զեյն Գարեթը նավը ղեկավարել է այն պահին, երբ գիշատիչը […] ...

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

17:15 07.06.2025

Բունդեսվերը կոչ է արել զինված ուժերը լիովին զինել մինչև 2028 թվականը

Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնիկական աջակցության դաշնային գրասենյակի ղեկավար Անետ Լենիկ-Էմդենը հայտարարել է մինչև 2028 թվականը Բունդեսվերը լիովին հագեցնելու անհրաժեշտության մասին։ «Մինչև 2028 թվականը պետք է գնվի պաշտպանությանը լիովին պատրաստ լինելու համար անհրաժեշտ ամեն ինչ. զինվորները դեռ պետք է մարզվեն նոր սարքավորումների հետ», – ասել է Լենիկ-Էմդենը Tagesspiegel թերթին։ Միևնույն ժամանակ, […] ...

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

17:00 07.06.2025

Պուտինը ստորագրել է երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար տուգանքների մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մինչև 500 հազար ռուբլի տուգանքի մասին օրենք՝ երեխաներին էներգետիկ ըմպելիքներ վաճառելու համար։ Համապատասխան փաստաթուղթը տեղադրվել է իրավական ակտերի պաշտոնական հրատարակության կայքում։ Օրենքը վարչական օրենսգիրքը լրացնում է նոր հոդվածով, որը սահմանում է տուգանքներ անչափահասներին ոչ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների մանրածախ վաճառքի կանոնները խախտելու համար, եթե այդ գործողությունը քրեական հանցագործություն չի համարվում։ […] ...

BACK_TO_TOP