19:20 24.01.2024
Հունվարի 23-ին Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանի («Angelicum») հանդիսությունների սրահում տեղի է ունեցել Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի ստեղծման 20-ամյա հոբելյանին նվիրված հանդիսություն, որին մասնակցում էին 2003 թվականից հանձնախմբի աշխատանքներին իրենց նպաստը բերած Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ աստվածաբանները: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Երկու եկեղեցիների միջև պաշտոնական երկխոսության արդյունքներն ամփոփող զեկույցներով հանդես եկան հանձնախմբի համաատենապետեր կարդինալ Կուրտ Կոխը (Քրիստոնեական միության խրախուսման բաժանմունքի ղեկավար), հանձնախմբի պատվո համաատենապետ, գերմանացի նշանավոր աստվածաբան կարդինալ Վալտեր Կասպերը, Ղպտի եկեղեցու կողմից` հանձնախմբի համաատենապետ Կյուրեղ եպիսկոպոսը (Լոս Անջելեսում Ղպտի եկեղեցու փոխանորդ-եպիսկոպոս), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից` հանձնախմբի անդամ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Կաթոլիկ Եկեղեցուց` հանձնախմբի նախկին անդամ Հայր Ֆրանս Բոուվենը։
Հանդիսավոր արարողության ընթացքում Կաթոլիկ-Արևելյան Եկեղեցիների պաշտոնական երկխոսության և երկու եկեղեցական ընտանիքների հարաբերությունների զորացմանն ի նպաստ ներդրած ջանքերի համար Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի անունից կարդինալ Կուրտ Կոխը «Բարի արժանիքի» շքանշան («Benemerenti Medal») հանձնեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և Հայր Ֆրանց Բոուվենին։
Հանդիսությանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, իրենց մասնակցությունը բերեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Կաթոլիկ և Արևելյան եկեղեցիների միջև երիտասարդ հոգևորականների ճանաչողական փոխայցերի շրջանակներում Հռոմում գտնվող ԳՀՃ կրթական գծով փոխտեսուչ, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, Մայր Աթոռի «Վաչէ և Թամար Մանուկյան»
Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը և Մայր Աթոռի Սոցիալական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը»։
21:56 07.06.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-նՀունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...
21:46 07.06.2025
Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:37 07.06.2025
Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջԳերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...
21:28 07.06.2025
Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...
21:16 07.06.2025
Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսումՀունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...