ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներն արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում հանրապետության ավտոճանապարհներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներն արտակարգ ռեժիմով ծառայություն են իրականացնում հանրապետության ավտոճանապարհներին

19:52 24.01.2024

ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։

Չդադարող ձյան առատ տեղումները, ձնաբուքը և մերկասառույցն ամենուր բարդություններ և խոչընդոտներ են առաջացնում՝ հաճախ փակելով և դժվարանցանելի դարձնելով միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները։

Իրավիճակով պայմանավորված՝ ՆԳՆ փրկարարական ծառայողները, մոբիլիզացնելով ուժերն այլ ծառայությունների հետ, շուրջօրյա հերթապահություն և շրջայցեր են իրականացնում՝ մարդկանց անվտանգությունը և ճանապարհների անցանելիությունն ապահովելու նպատակով։

Գրանցված դեպքերին և պատահարներին առավել օպերատիվ արձագանքելու նպատակով հերթապահություններ են սահմանվել Երևան-Սևան ավտոճանապարհի 3 հատվածներում, Արագածոտնի մարզի Քուչակ, Շիրակի մարզի Կարմրավան և Վարդաղբյուր գյուղերի, Սյունիքի մարզի Գորայք, Աղվանի, Շինուհայր, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Լոռու մարզի Փամբակ բնակավայրերի, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 161-րդ կմ-ին, Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին, Դիլիջանի թունելի, Սևանի թերակղզու և Պուշկինի ոլորանների մոտակայքում։

Ավտոճանապարհների առավել վտանգավոր և դժվարամատչելի հատվածներում նախապես ծավալված առաջնային օգնության հինգ հենակետերում փրկարարները նաև օգնություն են ցուցաբերում քաղաքացիներին՝ տրամադրելով թեյ, սուրճ և տաքանալու պարագաներ:

Հունվարի 22-ին և 23-ին ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Հրազդան, Աբովյան, Ծաղկաձոր, Եղվարդ, Նոյեմբերյան, Սևան, Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սպիտակ, Ստեփանավան, Վանաձոր, Աշտարակ, Ապարան, Սիսիան քաղաքներում, Ջամշլու, Ֆանտան, Ջրաբեր, Աշոցք, Արթիկ, Ախուրյան, Մուսայելյան, Կապս, Ամասիա, Մարմաշեն, Կողբ, Ոսկեվան, Զորական, Ղուրսալի, Ագարակաձոր, Սարավան, Սառնակունք գյուղերում, Երևան-Սևան, Երևան-Մեղրի, Սարավան-«Զանգեր», Ջերմուկ-Գնդեվազ, Ստեփանավան-Վանաձոր, Քուչակ-Ապարան, Ամասիա-Բերդաշեն, Ամասիա-Հովտուն, Բանդիվան-Ցողամարգ, Գեղարոտ-Ջամշլու, Աղվանի-Տաթև, Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում։

Հունվարի 22-ին և 23-ին խնդրահարույց հատվածներում գրանցվել է խցանման և արգելափակման 94 դեպք․ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 144 տրանսպորտային միջոց, 261 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

2024 թվականի հունվարի 1-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավտոճանապարհներին գրանցվել է 374 դեպք․ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 964 տրանսպորտային միջոց և 1790 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Աշխատանքները կրում են շարունակական բնույթ։

Возможно, это изображение 2 человека, снегоочиститель, джип и Арктика

Возможно, это изображение 1 человек, снегоочиститель, автомобиль и Арктика

Возможно, это изображение снегоочиститель

Возможно, это изображение 3 человека и Арктика

Возможно, это изображение 1 человек, автомобиль и снегоочиститель

Возможно, это изображение снегоочиститель и Арктика

Возможно, это изображение 1 человек, поезд, снегоочиститель и горнолыжный склон

Возможно, это изображение 2 человека, снегоочиститель, джип и Арктика

Возможно, это изображение 1 человек, снегоочиститель и Арктика

Возможно, это изображение 1 человек, снегоочиститель и Арктика

Возможно, это изображение 2 человека, снегоочиститель, джип и Арктика

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP