ՃՈ-ում ծառայության անցնելու համար դիմորդները քննություն են անցնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

ՃՈ-ում ծառայության անցնելու համար դիմորդները քննություն են անցնում

13:15 05.09.2018

Ճանապարհային ոստիկանությունում այսօր կայացել է աշխատանքային թափուր տեղերի համար անցկացվող քննությունների երկրորդ փուլը:

Ներկայացված 76 դիմորդներից առավոտյան ներկայացել էր 23-ը: Քննությունների բանավոր փուլի շարունակությունը տեղի կունենա վաղը, իսկ առաջին փուլը, որի ընթացքում դիմորդները համակարգչի դիմաց պատասխանել են ճանապարհային երթևեկության մասին հարցերին, կայացել էր օգոստոսի 27-ին:

Լավագույն ցուցանիշներով աչքի ընկած դիմորդները հնարավորություն կստանան ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի անցնելու:

Հիշեցնենք, որ Ճանապարհային ոստիկանությունը թափուր աշխատատեղերի համար մրցույթ է հայտարարում արդեն չորրորդ անգամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները

14:25 18.05.2024

Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանությունը հստակ կատարում է և շարունակելու է կատարել բացառապես օրենքով իր առջև դրված խնդիրները

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր մամուլում համակարգված, րոպեների տարբերությամբ հոդվածներ են հրապարակվել, թե իբր «ոստիկանական համակարգում կան դժգոհություններ, և հնարավոր է աշխատանքից ազատման դիմումների շարք սկսվի», ինչպես նաև նշվել է Ոստիկանության «ագրեսիվ վարքագծի, ցուցարարներին ցրելու, ծեծելու» մասին։ Տեղեկացնում ենք, որ այս լուրն իրականության հետ որևէ աղերս չունեցող, կեղծ տեղեկություն է։ ՆԳՆ […] ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

14:16 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն հայտնելով: Կարևորվել է հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական […] ...

Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

13:54 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ. «Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց չեն, այլ կրթական և […] ...

Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

13:34 18.05.2024

Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակներում նախարար Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Իեն Բորջի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Ի շարունակություն Երևան այցի ժամանակ կայացած քննարկումների՝ անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերի և տարածաշրջանային թեմաների՝ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շեշտադրումով: ...

Քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

13:16 18.05.2024

Քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները

Աշխաբադ կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքմենստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ Սապարով Ալլաբերդիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ Հայաստանում մեծապես կարևորվում է սպորտի ոլորտի զարգացումը և առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզիկների մասնակցությամբ համատեղ ուսումնամարզական […] ...

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

12:45 18.05.2024

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-23-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում մայիսի 18-ի և 20-ի ցերեկը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 20-ի և 23-ի գիշերը, 19-ին և 21-22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-23-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի […] ...

BACK_TO_TOP