14:46 05.09.2018
Աշոցքի հայտնի Կոճոռ թաղամասում, որը երկհարկանի տնակային շինություններից է բաղկացած, 164 ընտանիք է ապրում: Տնակները ժամանակին ռուս շինարարների համար էին կառուցվել, որոնք հետո քանդվելու էին, բայց դրանք ոչ թե քանդվեցին, այլ 2-րդ կյանք ստացան՝ Աշոցքի անօթևանների համար որպես բնակարան ծառայելով: Մարզի ցուրտ բնակավայրում այս տնակները ռեկորդային երկարակեցություն են գրանցել։ Բնակիչների մշտական նորոգումների շնորհիվ դրանք 30 տարի է՝ կանգուն են:
Շենքերի տանիքների ծածկն ու հատակը փտել են, նկուղներում էլ կոյուղատարներ չկան։ Տների սանհանգույցից ջուրը հոսում է նկուղ։ Արդեն քանի տարի է՝ կոյուղաջրերը ողողում են փայտե շինության հիմքերը։
Բնակիչների խոսքով՝«Վեոլիա ջուր» ընկերությունը հրաժարվել է սպասարկել այդ կառույցները: Աշոցքի համայնքապետարանն էլ տների սպասարկումը չի ստանձնում, փոխարենը տարիներ առաջ կազմակերպել է ժամանակավոր տնակների սեփականաշնորհումը։ Բնակիչներն են հաստատում, որ 2005 թվականին իրենց ստիպել են տները սեփականաշնորհել: Փայտաշեն այս կառույցներն արդեն փաստաթղթային ձևակերպումներով Ժամանակավոր շինություն էլ չեն: Տնակների հարկադիր սեփականաշնորհմամբ փակված է համարվել 164 ընտանիքի անօթևանության խնդիրը։
Այս ընտանիքների բնակապահովման հարցը համայնքի հնգամյա զարգացման ծրագիր է ընդգրկվել։ Ըստ այդմ՝ այս տարվանից սկսած, մինչև 2021 թվականը, ամեն տարի 40 ընտանիք պետք է բնակարան ստանա: Բայց ոչ մի աշխատանք այդ ուղղությամբ դեռ կատարված չէ:
Աշոցքի համայնքապետի տեղակալ Կարեն Աբրեյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը կա, բայց ֆինանսավորելու հնարավորություն համայնքային բյուջեն չունի, աջակցություն ակնկալում են պետական բյուջեից, այսինքն՝ համայնքի զարգացման հնգամյա ծրագրում խնդիրը զուտ ներառվել է, ինչպես մյուս համայնքային հիմնահարցերը, բայց առանց ֆինանսական ռեալ աղբյուրների։
Համայնքապետարանը կառավարությանն առաջարկել է նորոգել ու այդ ընտանիքներին հատկացնել նախկին դպրոցի շենքը, որի մի հատվածը մի քանի տարի առաջ տրամադրվել է 4-րդ աստիճանի վթարային շենքի բնակիչներին՝ որպես կացարան։ Նոր առաջարկը, սակայն, կառավարությունը մերժել է՝ ասելով, թե շենքը նախընտրելի է բիզնես նպատակների ծառայեցնել։
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...