13:08 06.02.2024
ՀՀ ԱԺ փետրվարի 6-ի նիստում Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դեմ արտահայտվեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելուն՝ իշխանությանը մեղադրելով ազգը, ժողովուրդն ու պետությունը հակադրելու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց՝ չի կարող ժողովրդի շահն անջատ լինել Հայաստանի Հանրապետության շահից:
«Հայաստան բառի հետ ի՞նչ խնդիր ունեք: Հայ ժողովրդի պատմությունը պատմություն է մի ժողովրդի մասին, որը միշտ պայքարել է պետություն ունենալու համար, պարբերաբար պետականությունը կորցրել է, չի վհատվել, դարեր շարունակ պահել է պետականության երազանքն ու գաղափարն ու տարբեր կետերում վերագտել այդ պետականությունը, ի երջանկություն բոլորիս, հիմա էլ մենք ապրում ենք ազատ ու անկախ Հայաստանում»,-ասաց Ռուբինյանը:
Պատգամավորը դեմ է ընդդիմադիր պատգամավորի առաջարկին՝ առարկան անվանելու «Հայաստանի և ժողովրդի պատմություն»:
«Արդյոք հայ ժողովրդի պատմությունն ու Հայաստանի պատմությունը տարբեր բաներ են.իմ կարծիքով՝ նույն բանն է»,- նկատեց Ռուբինյանն՝ ընդգծելով՝ հարցն այն է, որ թե դիտանկյունից են նայում պատմությանը.
«Հայ ժողովուրդը որտե՞ղ է ձևավորվել որպես ժողովուրդ՝ Հայաստանում: Մեր պատմությունը պատմություն է՝ Հայաստանի մասին, ի՞նչ խնդիր կա»:
Անդրադառնալով Արթուր Խաչատրյանի մեղադրանքին, որ իշխանությունը ժողովուրդը հակադրում է պետությանը՝ Ռուբինյանը նույն մեղադրանքն ուղղեց պատգամավորին:
«Մեր տեսանկյունից Հայաստանի ժողովուրդն ու Հայաստանն անբաժան են: Չի կարող լինել ժողովրդի շահ, որն անջատ է Հայաստանի շահից: Չի կարող լինել նաև Հայաստանի շահ, որն անջատ է ժողովրդի շահից»,-ասաց ԱԺ փոխնախագահը:
Արթուր Խաչատրյանը հակադարձեց. «Ուրիշ դարդ ու ցավ չկա՞, որ հանկարծ որոշում կայացվեց «Հայոց պատմությունը» փոխել «Հայաստանի պատմության» հետ: Սա՞ էր, հավանաբար, ամենամեծ խնդիրը»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ նկատեց՝ «Հայոց պատմություն», թե «Հայաստանի պատմություն» հարցի շուրջ քննարկումը ոչնչի մասին է:
««Հայոց պատմություն» նշանակում է Հայաստանի պատմություն, դա գրաբարյան ձևն է: Բնականաբար, հայ երեխան, ուսանողը պետք է սովորի Հայաստանի պատմությունը և հայերի պատմությունը»,- նշեց նա՝ ընդգծելով, որ եթե խնդիրը ռուսերեն թարգմանության մեջ է, ապա ռուսերենում կարող են գրել «Հայաստանի և հայ ժողովրդի պատմություն», իսկ հայերենում պահպանել «Հայոց պատմություն» անվանումը:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...