Մեկնարկել է սուսերամարտի Մ21 տարեկանների Հայաստանի առաջնությունը․ այն ընտրական է ԵԱ-ի և ԱԱ-ի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.74 oC

Մեկնարկել է սուսերամարտի Մ21 տարեկանների Հայաստանի առաջնությունը․ այն ընտրական է ԵԱ-ի և ԱԱ-ի համար

19:41 10.02.2024

Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում այսօր մեկնարկել է Հայաստանի երիտասարդական առաջնությունը․ Սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի՝ 2024 թվականի առաջին մարզական միջոցառմանն ավելի քան 100 մարզիկ է հայտավորվել ինչպես Երևանի, այնպես էլ Գյումրիի և Վանաձորի մասնագիտացված մարզադպրոցներից։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Սուսերամարտի երիտասարդական առաջնության մրցումներին այսօր հետևել են Հայաստանի սուսերամարտի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ փոխնախագահ Արմեն Գրիգորյանը, ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, ներկայացուցիչներ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից և տարբեր մարզադպրոցներից։

Առաջին օրը մարզիկներն իրենց ուժերն են չափել խոցասուսեր և թրասուսեր զենքաձևերում։ Խոցասուսեր զենքաձևի տղաների պայքարում Հայաստանի առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Գագիկ Դավթյանը, արծաթե մեդալը նվաճել է Հրաչ Առաքելյանը, իսկ լավագույն երրորդ արդյունքը ցույց են տվել Ալեքսանդր Հակոբյանն ու Արտյոմ Խալաթյանը։

Խոցասուսեր զենքաձևի աղջիկների պայքարում ոսկե մեդալակիր է դարձել Անահիտ Նավասարդյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Անի Գասաբյանը, իսկ բրոնզե մեդալներին արժանացել են Մարգարիտա Խանջյանն ու Անի Մելքումյանը։

Թրասուսեր զենքաձևի տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Արման Ղալաչյանը։ Երկրորդ տեղը գրավել է Կարեն Հակոբյանը, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Ալեքս Հակոբյանն ու Գևորգ Կարապետյանը։

Հայաստանի երիտասարդների առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի հավաքական թիմը, որն առաջիկայում կմասնակցի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին։ Սուսերամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կմեկնարկի փետրվարի 21-ին Իտալիայի Նեապոլ քաղաքում, իսկ աշխարհի երիտասարդների առաջնությունը՝ մարտի 17-ին Սաուդյան Արաբիայում։

Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ թե՛ մարզիչները, թե՛ մարզիկները անում են առավելագույնը՝ Եվրոպայի և աշխարհի առաջնություններում լավագույնս հանդես գալու համար։

Ֆեդերացիայի նախագահը հույս է հայտնում՝ հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ մեր պատանի և երիտասարդ մարզիկները կկարողանան զարգացնել, ինչու ոչ՝ գերազանցել նախորդ տարեվերջին գրանցած հաջողությունները․ «2023 թվականի համար մեր աշխատանքները համարում եմ բավարար, քանի որ մի շարք հաջողություններ գրանցեցինք՝ ունենալով Եվրոպայի Մ14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլի հաղթող, տարբեր մեդալակիրներ, ինչպես նաև միջազգային մրցաշարերի բազմաթիվ մրցանակակիրներ։ Նույն և ավելի բարձր տեմպով աշխատելու ենք նաև 2024-ին»։

Վաղը՝ փետրվարի 11-ին, Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներին կորոշեն նաև ճկասուսեր զենքաձևի մարզիկները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

23:59 18.05.2025

Վենսը և Ռուբիոն Զելենսկու հետ քննարկել են Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդագրության համաձայն՝ Վենսը, Ռուբիոն և Զելենսկին Հռոմում կայացած հանդիպման ժամանակ «քննարկել են հակամարտությունը կարգավորելու ընդհանուր նպատակը» և «կիսվել են հրադադարի և […] ...

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

23:30 18.05.2025

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում․ Ուիթքոֆ

Միացյալ Նահանգների և Իրանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Եվրոպայում։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նա գնահատում է, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ բանակցություններում «իր նպատակներին հասնելու բազմաթիվ եղանակներ» ունի։ «Մենք կարծում ենք, որ այս շաբաթ հանդիպում կունենանք Եվրոպայում։ Եվ մենք հույս ունենք, որ դա […] ...

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

23:10 18.05.2025

Իրանի նախագահը հայտարարել է, որ պատժամիջոցները Թեհրանին չեն ստիպի զիջումների գնալ

Պատժամիջոցները չեն կարող ստիպել Իրանի իշխանություններին ենթարկվել արտաքին ճնշմանը, կիրակի օրը Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք ուզում են պատժամիջոցներ կիրառել մեր դեմ։ Մենք երբեք չենք հրաժարվի մեր խաղաղ միջուկային ծրագրից, անկախ նրանից, թե նրանք ինչ են անում։ Մենք չենք հանձնվի», – նրա խոսքերը մեջբերել է Press TV-ն։ Նա հիշեցրել է, որ Իրանը […] ...

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

22:47 18.05.2025

Կոբախիձե. ԱՄՆ-ն խնայել է 2.5 միլիարդ դոլար՝ Աֆղանստանում և Իրաքում Վրաստանի շնորհիվ

ԱՄՆ-ն խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ վրացական զորքերի մասնակցության Աֆղանստանում և Իրաքում իրականացվող առաքելություններին։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Ամերիկյան կողմը խնայել է 2,5 միլիարդ դոլար՝ շնորհիվ Աֆղանստանում և Իրաքում առաքելություններին մասնակցության։ Միևնույն ժամանակ, ամերիկյան բյուջեից մեր երկրին տրամադրված իրական ամերիկյան օգնությունը շատ ավելի քիչ է, քան […] ...

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

22:20 18.05.2025

Իրանն ու Ադրբեջանը վարժանքներ են անցկացնում Լեռնային Ղարաբաղում

Ադրբեջանում անցկացվում են Իրանի հետ համատեղ «Արազ-2025» զորավարժությունները։ Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Իսլամական Հանրապետության ռազմական անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Տեղեկատվության համաձայն՝ տեղի է ունեցել հանդիպում զորավարժությունների ղեկավարների և երկու երկրների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների միջև։ «Հանդիպմանը ներկայացվել է համառոտ տեղեկատվություն զորավարժությունների նպատակների, դրանց սցենարի […] ...

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

22:07 18.05.2025

Ուիթքոֆը կարծում է, որ Թրամփ-Պուտին զրույցը հաջող կլինի

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ ակնկալում է հաջող արդյունքներ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երկուշաբթի օրը նախատեսված հեռախոսազրույցից։ «Ես կարծում եմ, որ նախագահը հաջող զրույց կունենա Վլադիմիր Պուտինի հետ։ Նրանք ճանաչում են միմյանց։ Նախագահը վճռականորեն տրամադրված է այստեղ ինչ-որ բան անել, եթե ինքը չի կարող, ապա […] ...

BACK_TO_TOP