17:28 12.02.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ. սեպտեմբերի 8-ի N 1775-Ա/2 հրամանով հաստատված մասնագիտական խորհուրդը սահմանել է «1124. Գրահրատարակչության և գրադարանների ծրագրի» «1102. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2024 թ. դրամաշնորհ ստացողների ցանկը:
«11002. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2024 թ. դրամաշնորհ ստացող ֆիզիկական, իրավաբանական անձանց, արտերկրի հրատարակիչների ցանկի ձևավորման համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական և «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի կայքերում հրապարակվել էին համապատասխան հայտարարություններ: Դրանց հիման վրա ֆիզիկական անձինք՝ թարգմանիչները, հետազոտողները, ստեղծագործողները և արտերկրի հրատարակիչները, ներկայացրել էին դրամաշնորհի ստացման հայտեր՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի «2024 թ. «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորելու համար մրցույթ հայտարարելու մասին» 2023 թ. նոյեմբերի 22-ի N 2428-Ա/2 հրամանով հաստատված մրցութային կարգի:
Այս միջոցառմամբ ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհի դիմած ֆիզիկական անձինք աջակցություն են ստանում ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային աջակցությամբ ստեղծված աշխատանքների հանրային լայն հասանելիությունն ապահովելու նպատակով դրանք նաև հրատարակվում են:
«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ հրատարակիչներն աջակցություն կստանան արտերկրում հայ գրականություն թարգմանաբար հրատարակելու համար:
Դրամաշնորհ տրվում է հետևյալ մրցութային ուղղություններին համապատասխանող աշխատանքներին.
ա) Ստեղծագործական աշխատանքներ.
բ) Հետազոտական աշխատանքներ.
գ) Թարգմանական աշխատանքներ (այլ լեզուներից հայերեն).
դ ) Հայ գրականությունը թարգմանություններում (հայերենից այլ լեզուներ):
Թերի տվյալներ պարունակող, մրցութային ուղղություններին չհամապատասխանող, նախկինում հրապարակված աշխատանքների համար ներկայացված հայտերը խորհուրդը չի դիտարկել։
Հետազոտական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ հայտարարված մրցույթին համապատասխանությունը, արդիականության հիմնավորումը, փաստական նյութի հետ աշխատելու կարողությունը, մասնագիտական նորույթը:
Ստեղծագործական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ գեղարվեստական, լեզվաոճական առանձնահատկությունները, գրական ինքնատիպությունը, թեմատիկ-բովանդակային արդիականությունը:
Թարգմանական աշխատանքների գնահատման չափանիշներն են՝ թարգմանվող երկի ընտրության հիմնավորումը, թարգմանության լեզվաոճական որակները, համարժեքությունը բնագրին:
«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ ներկայացված հայտերի գնահատման չափանիշներն են՝ թարգմանվող գրքի գեղարվեստական արժեքը, դիմող հրատարակչության հեղինակությունը, թարգմանվող լեզվի մասսայականությունը, թարգմանչի պրոֆեսիոնալիզմը:
Հանձնաժողովի անդամները հայտերի ստացումից հետո սահմանված ժամկետում, ըստ չափորոշիչների, գնահատել են հայտերը և հանձնաժողովի քարտուղարին փոխանցել գնահատման թերթիկները: Մրցույթի արդյունքներն ամփոփվել են հանձնաժողովի եզրափակիչ նիստում` հանձնաժողովի անդամների վերջնական գնահատականների հիման վրա:
«11002. Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառման առաջին երեք ուղղություններով («Ստեղծագործական աշխատանքներ», «Հետազոտական աշխատանքներ», «Թարգմանական աշխատանքներ») նախարարությունը ստացել էր 34 հայտ, որից հանրագումարում դրական գնահատականի է արժանացել, այսինքն՝ 35 և ավելի միավոր է հավաքել 18 հայտ (առավելագույնը 50 միավորն է): Սակայն, պայմանավորված միջոցառման բյուջեի հնարավորություններով, աջակցություն են ստանում 37 և ավելի միավոր հավաքած հայտատուները, ընդհանուր՝ 15 հայտ: Այս ընթացակարգը սահմանված էր մրցութային կարգով: Այդ հայտերին ավելանում է նաև չինարենից հայերեն հինգ գրքի թարգմանության նախագիծ՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային մամուլի և հրատարակչության վարչության միջև դասական և կարևոր ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման վերաբերյալ 2021 թ. նոյեմբերի 25-ին Պեկինում ստորագրված փոխըմբռնման հուշագրի: Այս հինգ գրքի հրատարակչի ընտրության համար «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ը կհայտարարի մրցույթ:
«Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղությամբ աջակցություն կստանա ներկայացված 28 հայտերից 15 գիրք:
Ե՛վ ստեղծագործական, և՛ հետազոտական, և՛ թարգմանական աշխատանքների, այդ թվում՝ «Հայ գրականությունը թարգմանություններում» ուղղության համար նախատեսված ֆինանսական աջակցության չափերը չեն գերազանցում «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրենի 2019 թ. օգոստոսի 2-ի N 262-Ա հրամանով հաստատված «Հրատարակչական և տպագրական աշխատանքների ֆինանսական չափորոշիչների կիրառման կարգը հաստատելու մասին» հրամանի ուղեցույցում սահմանված գները և հենվում են նաև հայտով ակնկալված ֆինանսական աջակցության չափերին:
Հանձնաժողովը որոշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը ներկայացնել դրամաշնորհ ստացողների հետևյալ ցանկը:
10:25 03.08.2025
Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող «Մասթերս»-ի քառորդ եզրափակիչՏորոնտոյում ընթացող Թենիսի պրոֆեսիոնալների ասոցիացիայի (ATP) մրցաշարի չորրորդ փուլի խաղում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին։ Խաղն ավարտվել է 6:4, 7:5 հաշվով՝ Խաչանովի օգտին։ Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա ամերիկացի Ալեքս Միկելսենի հետ։ Խաչանովը 29 տարեկան է և ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 20-րդ տեղը։ ...
10:12 03.08.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
10:00 03.08.2025
ՃՏՊ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին․ կա զոհՕգոստոսի 2-ին, ժամը 22։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Porsche» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային․ վերջինիս վարորդը տեղում մահացել […] ...
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...