08:43 06.09.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք փորձեցինք Տիգրան Սարգսյանի մերձ շրջանակներից ճշտել, թե ինչ նյութեր են նախապատրաստվում նախկին վարչապետի դեմ, քրեական գործ հարուցվելու հեռանկար կա, թե ոչ, իրեն հարցաքննության հրավիրե՞լ են։
Մեր աղբյուրը կտրականապես հերքեց նյութերի նախապատրաստման մասին լուրը։ Ավելին՝ պնդեց, որ դա հատուկ տարածվող լուրերի շարքում է՝ «փորձում են Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցից առաջ նրան նոր հարված հասցնել»։
Բանն այն է, որ դեռ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը «չի մարսվել» եւ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի դեմ քրգործի հարուցումը կարող է ավելի բարդացնել հայ-ռուսական առանց այն էլ ոչ պարզ հարաբերությունները։ Եվ, ըստ Տիգրան Սարգսյանի շրջապատի, նման լուրի տարածումը արվում է հակաիշխանական շրջանակներից։
Ավելին՝ մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ հակաիշխանական շրջանակները լուրջ փաթեթ են պատրաստել և ուղարկել Կրեմլ։ Իսկ փաթեթում հատկապես մանրամասն ներկայացված է, թե ովքեր են Փաշինյանի կառավարությունում ընդգրկված, ինչ կենսագրություն ունեն և նրանցից քանիսն են հակառուսական ձեռնարկներում մասնակցություն ունեցել։
Ըստ մեր աղբյուրի՝ փաթեթը կազմվել է Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների կողմից, որոնք Քոչարյանի դեմ հարուցված քրգործից հետո համակարգային պայքար են սկսել նոր իշխանությունների դեմ»:
23:10 24.06.2025
Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքըԻրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...
23:00 24.06.2025
Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...
22:55 24.06.2025
Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...
22:45 24.06.2025
Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներինԻսրայելը չի կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...
22:35 24.06.2025
Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագներըԱշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...
22:25 24.06.2025
Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքումԻսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...