23:02 12.02.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ հայ երաժշտարվեստի զարգացման գործում և Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի, ինչպես նաև «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի կազմավորման կապակցությամբ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ , դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ» հուշամեդալով։
«Ընդամենը 3 ամիս առաջ էր, երբ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ հանդիպեցինք նոր ձևավորվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակիցների, ծնողների ու ուսուցիչների հետ և պայմանավորվեցինք բոլորս միահամուռ կերպով նպաստել այս գեղեցիկ նախաձեռնության կյանքի կոչմանը:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ պատանեկան նվագախումբն արդեն իրողություն է, որի հաջողության գրավականը մեր բոլորիս միասնականությունն ու հաստատակամությունն էր:
Ես վստահ եմ, որ նվագախումբը ոգեշնչվելու և հպարտանալու բազմաթիվ առիթներ է դեռևս ընձեռելու մեզ բոլորիս, և այն վստահաբար փոխելու է երաժշտական կրթության նկատմամբ մեր վերաբերմունքը:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել պատանիներին, նվագախմբի փորձավարներին, ուսուցիչներին, ծնողներին և իհարկե մաեստրո Էդուարդ Թոփչյանին՝ մեր բոլորիս միասնական նպատակը կյանքի կոչելու ու նվիրական աշխատանքի համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Ավինյանը:
17:42 03.05.2025
Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերըԱմերիկյան կողմը սպառնացել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չմասնակցել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Եվրոպայում դաշնակիցները չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիտակերը պահանջում է, որ եվրոպական երկրները Բրյուսելում գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համաձայնեն պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Ավելի […] ...
17:32 03.05.2025
Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի ԲաղդասարյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...
17:18 03.05.2025
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակԹուրքիան փակել է իր երկինքը իսրայելական ինքնաթիռների համար, և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան այցի համար իր օդային տարածքը բացելու մասին խոսք չկա, ասվում է Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաղորդակցության դեպարտամենտի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։ Նեթանյահուն մայիսի 7-11-ը կայցելի Ադրբեջան, ավելի վաղ հայտնել էին Իսրայելի վարչապետի գրասենյակից։ Մի շարք լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր հայտնել […] ...
17:08 03.05.2025
Եմենի վարչապետը հրաժարական է տվելԵմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հայտարարել է, որ հրաժարական է տվել իր պաշտոնից։ Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ է նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին: Նա նախկինում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: «Ես ավարտել եմ իմ հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան հանձնել եմ վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը»,-ասվում է X սոցիալական ցանցում […] ...
17:00 03.05.2025
Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակինԱյսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...
16:52 03.05.2025
ՆԳՆ ստորաբաժանումները մասնակցել են համապետական շաբաթօրյակինՄայիսի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ու ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցները միացել են համապետական շաբաթօրյակին։ Նրանք Երևանում ու մարզերում իրականացրել են մաքրման, արձանների և հուշարձանների լվացման աշխատանքներ: Խնամվել և բարեկարգվել են կանաչապատ տարածքները։ ՆԳ նախարարությունը կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք նպաստում են մաքուր և առողջ միջավայրի ապահովմանը։ ...