«Ելք» խմբակցության անդամները ներկա չեն եղել «Սանիթեք»-ի դեմ ակցիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

«Ելք» խմբակցության անդամները ներկա չեն եղել «Սանիթեք»-ի դեմ ակցիային

11:14 06.09.2018

Shantnews.am-ն արդեն հայտնել է, որ այսօր  մի խումբ քաղաքացիներ որոշել են բողոքի ակցիա իրականացնել «Սանիթեք» ընկերության գրասենյակի մոտ: Պատճառը աղբահանության ոչ պատշաճ իրականացումն է: Ակտիվիստներից մեկը աղբով լի տոպրակը բերել  ու դրել է  «Սանիթեք»-ի մուտքի դարպասների մոտ, իսկ մյուսը` մանկական տակդիրներով լի տոպրակը ներս է տարել ու հասցրել ընկերության գործառնական տնօրենի աշխատասենյակ՝ պահանջելով պարզաբանել իրավիճակը։

Ընկերությունում ասել են, որ հաջորդ շաբաթ մամուլի մեծ ասուլիս են հրավիրելու, իսկ այսօր Սանիթեք» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլն աշխատավայրում չէ, բացակայում է երկրից:

Հիշեցնենք, որ երեկ Shantnews.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն ասել էր, որ իրենք ևս մասնակցելու են ակցիային:

«Սա բոյկոտ չէ, «Սանիթեք» կազմակերպության և Երևանի քաղաքապետարանի միջև կոռուպցիոն ռիսկեր պարունակող կոնտակտների հետևանք է: «Սանիթեք»-ն ամբողջ քաղաքի մաքրության պատասխանատուն է, նոր օպերատոր պետք է լինի, որ պատասխանատու լինի քաղաքի մի կեսի համար, որպեսզի մրցակցություն լինի նրանց միջև», – ասել է Սամսոնյանը:

Սակայն, Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության անդամներն ու ղեկավարը «Սանիթեք»-ի գրասենյակի մոտ չեն եկել: Մեր հարցին ի պատասխան՝ Անի Սամսոնյանն ասել է, որ պատճառը զբաղվածությունն է.

«Ակցիային միանում ենք, այնպես չէ, որ չենք միացել, «Ելք»-ի երիտասարդները մասնակցում են, մենք չենք եկել զբաղվածության պատճառով»,- ասել է Սամոսնյանը՝ հավելելով, որ զբաղված են ընտրական գործընթացներին նախապատրաստվելով:

Հիշեցնենք, որ սա առաջին բողոքի ակցիան չէր ընկերության գործունեության դեմ: Բացի այդ, պայմանագրով նախատեսված իր պարտականությունները պատշաճ չկատարելու համար «Սանիթեք» ընկերությունն այս տարվա օգոստոսին տուգանվել է 12 միլիոն դրամի չափով: Ընկերությունում վատ աշխատանքը պատճառաբանեցին տեխնիկական միջոցների սակավությամբ: Այսօր, երբ լրագրողները հետաքրքրվել են՝ լուծվե՞լ է արդյոք խնդիրը, ընկերության ներկայացուցիչն ասել է, որ այդ մասին ևս կխոսեն եկող շաբաթ կազմակերպվող մամուլի ասուլիսի ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP