Ուժգին քամիները վնասներ են հասցրել հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքում. թարմացված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+10.09 oC

Ուժգին քամիները վնասներ են հասցրել հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքում. թարմացված

21:27 24.03.2018

Ուժգին քամու հետևանքով  այսօր հանարապետության տարբեր մարզերում տանիքներ են վայր ընկել, ծառեր արմատախիլ եղել և հոսանքազրկումներ տեղի ունեցել: SHANTNEWS-ի թղթակիցներն արձանագրել են  քամու պատճառած վնասները:

Հիշեցնեմ, երեկ օդերևութաբանները տեղեկացրել էին, որ Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքները բախվում են Սև ծովի վրա առկա ցուրտ օդային հոսանքների հետ։ Այս երևույթի արդյունքում ձևավորվող հզոր ճակատային գոտու հետևանքով մարտի 24-ին կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետության տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնության քամիներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է

18:42 16.05.2024

Սյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է

Մայիսի 16-ին՝ ժամը 08:37-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել այն մասին, որ Տաշտուն գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բնակիչը տնից դուրս է եկել և չի վերադարձել. որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարների, ոստիկանների և […] ...

Տաջիկստանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

15:22 16.05.2024

Տաջիկստանում 4,6 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Տաջիկստանում Ղրղզստանի հետ սահմանի մոտ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հինգշաբթի հաղորդում է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։ Ինստիտուտի տվյալներով՝ մայիսի 16-ին՝ ժամը 1.03-ին, 4,6 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել: Էպիկենտրոնը գտնվել է Տաջիկստանի տարածքում՝ Ղրղզստանի Բատկեն քաղաքից 105 կիլոմետր դեպի հարավ։ Ինչպես պարզաբանել է Սեյսմոլոգիայի ինստիտուտը, երկրաշարժը Ղրղզստանի տարածքում չի զգացվել։ ...

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողը 71-ամյա գրող է. ԶԼՄ

19:19 15.05.2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողը 71-ամյա գրող է. ԶԼՄ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ է կատարել 71-ամյա գրող, գրական ակումբի հիմնադիրը, հայտնում է հեռուստաալիքներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել Բրատիսլավայից 190 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում, որտեղ անցկացվել է կառավարության նիստ։ Վարչապետը դուրս է եկել հանրության առաջ, և այդ պահին կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է […] ...

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է իրականացվել

17:23 15.05.2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է իրականացվել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է հանրապետության արևմտյան Գանդլովա քաղաքում կառավարության նիստից հետո։ Այս մասին հայտնում է TASR լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սլովակիայի Ազգային խորհրդի փոխխոսնակին։ «Գանդլովում կառավարության նիստի ավարտից հետո վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է», – մեջբերում է գործակալությունը խորհրդարանի փոխնախագահի խոսքերը։ Լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:10 15.05.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 14-15-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խուլիգանության, թմրամիջոցի […] ...

Հրդեհ է բռնկվել Ստամբուլի կենտրոնում գտնվող եգիպտական պատմական շուկայում

11:50 15.05.2024

Հրդեհ է բռնկվել Ստամբուլի կենտրոնում գտնվող եգիպտական պատմական շուկայում

Հրդեհը պատել է Ստամբուլի կենտրոնում գտնվող պատմական եգիպտական ​​շուկան, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հրշեջ ենթակայանից։ «Հրդեհը սկսվել է Էմինոնու շրջանում գտնվող պատմական եգիպտական ​​շուկայում, մեր գործընկերները սկսել են մարել այն»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Եգիպտական ​​շուկան կառուցվել է 17-րդ դարում, վերակառուցվել են շուկայի որոշ խանութներ. ...

BACK_TO_TOP