Ինչո՞ւ է Շանթ Հարությունյանը հրաժարվում դիմում գրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ինչո՞ւ է Շանթ Հարությունյանը հրաժարվում դիմում գրել

15:31 06.09.2018

 «Ձերբակալման պահից հասարակական գործիչները, իրավապաշտպաններն ահազանգում էին, որ Շանթ  Հարությունյանի գործը քաղաքական բնույթ է  կրում, և նա քաղաքական բանտարկյալ է: Բոլորին հայտնի է, որ Շանթ Հարությունյանի  և նրա ընկերների նկատմամբ քրեական գործ հարուցվեց, երբ նրանք «Արժեքների հեղափոխություն» էին անում: Երթը չկայացավ, քանի որ տեղի ունեցավ բախում ոստիկանների և քաղաքացիական հագուստով ոստիկանների միջև: Շանթ Հարությունյանը սադրանքի զոհ դարձավ: Երբ Շանթ Հարությունյանի գործը կանցնի արդարացման փուլ և տեղի կունենա  դատավարություն, էդ ժամանակ կարելի կլինի անուն առ անուն անդրադառնալ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այդ սադրանքին և ովքեր հրաման են տվել»,- խոսելով Շանթ Հարությունյանի ազատ արձակման մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան  Հարությունյանը:

«Մայիսյան հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ, արդեն ցուցում էր այն մասին, որ բոլոր քայլերը պիտի ձեռնարկվեն, որ քաղաքական բանտարկյալներն արդարացվեն»,- կարծում է իրավապաշտպանը:

«Քաղբանտարկյալներ չլինել՝ չի նշանակում գնալ, բացել խցի դուռը և կալանավորին ասել՝ գնա տուն, դա նշանակում է՝ վերանայել բոլորի գործերը և արդարացնել»,- ասաց Վարդան Հարությունյանը:

«Շանթ Հարությունյանը հրաժարվում է դիմում գրել: Դա նրա իրավունքն է, ոչ ոք չի կարող նրան պարտադրել: Նա  կարծում է, որ առանց դիմում գրելու են իրեն դատել, առանց դիմում գրելու էլ պիտի ազատեն»,- նշեց իրավապաշտպանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP