13:45 26.03.2018
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
ՀՔԾ-ից հայտնում են, որ Սյունիքի մարզի մարզի բնակիչ Ա. Զ.-ն հայտնել է, որ 2017թ.-ի փետրվարի 23-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն իրեն տարել են ոստիկանություն և, տևական ժամանակ պահելով այնտեղ, բռնություն գործադրել իր նկատմամբ: Ըստ քաղաքացու՝ ոստիկանները հարվածել են իր մարմնի տարբեր մասերին և հարկադրել խոստովանել, թե, ինքը տեսել է՝ ինչպես է Սյունիքի մարզի բնակիչ Ա. Մ.-ն Գ. Ղ.-ի առողջությանը ծանր վնաս է հասցրել: Ոստիկանությունից շուտ դուրս գալու համար Ա. Զ.-ն հետաքննիչի մոտ բացատրություն է տվել, որ ականատես է եղել, թե ինչպես է Ա. Մ.-ն փայտով հարվածել Գ. Ղ.-ի գլխին, թեև իրականում նման դեպքի ականատես չի եղել:
Կատարվում է նախաքննություն:
Մյուս քրեական գործն էլ հարուցվել է Լ. Ծ.-ի և Է. Օ.-ի հաղորդումների հիման վրա: Նրանք հատուկ քննչական ծառայությունում հայտնել են, որ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Քաջարանի բաժանմունք, որտեղ իրենց ապօրինի պահել են 5 օր: Բացի այդ, ըստ հաղորդումների, տրանսպորտային միջոցը զննելու մասին կազմված արձանագրության համապատասխան էջում ոստիկանության հիշյալ աշխատակիցներն ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել, որ արձանագրության կազմմանը մասնակցել է նաև Է. Օ.-ն, մինչդեռ իրականում վերջինս նշված գործողությանը չի մասնակցել:
Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...