Սահմանադրական ճգնաժամ և ԱԺ-ի կողմից անգործություն չկա. Սամվել Ֆարմանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+18.09 oC

Սահմանադրական ճգնաժամ և ԱԺ-ի կողմից անգործություն չկա. Սամվել Ֆարմանյան

16:22 06.09.2018

«Քանի դեռ սահմանադրական փոփոխությունների գաղափարից զատ միսն ու արյունը չկա, ինձ համար դժվար է կարծիք հայտնել»,- սեպտեմբերի 6-ին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նրա խոսքերով՝ խորհրդարանի ինքնալուծարումն ամենաճիշտ ճանապարհը չէ նույնիսկ նախաձեռնողների առջև դրված խնդիրների տեսանկյունից.

«Մենք անցում ենք կատարել կառավարման խորհրդարանական համակարգի, ստեղծված իրավիճակն առաջին մարտահրավերներից մեկն է կառավարման այն ձևին, որ մենք ընտրել ենք»,- ասաց Ֆարմանյանը:

Ֆարմանյանը նաև կարծիք հայտնեց, որ եթե սահմանադրական հիպոթետիկ փոփոխությունները չեն առնչվելու կառավարման ձևի փոփոխությանը, ապա ցանկացած քայլ, որ կարող է սասանել խորհրդարանական կառավարման համակարգի հեղինակությունը և  հիմքերը, պետական իներցիայի տեսանկյունից լավ տեղ չի կարող տանել:

«Խոշոր հաշվով սահմանադրական ճգնաժամ և ԱԺ-ի կողմից անգործություն, որպես այդպիսին, գոյություն չունի և Սահմանադրական իրավունքի մասնագետները թող բացատրեն, թե տվյալ վիճակում արդյո՞ք չկան այլ քաղաքական մեխանիզմներ՝ երկխոսության, քննարկումների ճանապարհով այդ խնդիրների լուծումը գտնելու համար»,- ասաց Ֆարմանյանը:

Խոսելով խորհրդարանում հանրային տրամադրությունների արտահայտված լինելու մասին՝ պատգամավորը նշեց, որ այդտեղ կա խնդիր, հակառակ դեպքում խորհրդարանական մեծամասնությունը կամ գործադիր իշխանությունը, ինչպես կառավարման ձևն է ենթադրում, կլիներ նույնը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

BACK_TO_TOP