ԱՄՆ-ում յուրաքանչյուր 4-րդը Facebook-ը ջնջել է սմարթֆոններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

ԱՄՆ-ում յուրաքանչյուր 4-րդը Facebook-ը ջնջել է սմարթֆոններից

00:10 07.09.2018

Անձնական տվյալների արտահոսքի հետ կապված սկանդալը վնաս է հասցրել Facebook-ի հեղինակությանը, և ստիպել է մարդկանց վերանայել իրենց հայացքները` անձնական տվյալների մասին:
Ամերիկացիների 26%-ը Facebook-ը ջնջել է սմարթֆոններից, տեղեկացնում է  Business Insider-ը:

Հարցումն անցկացրել է Pew կենտրոնը, որը մայիսին և հունիսին հարցում է անցկացրել 4500 ամերիկացիների շրջանում, ինչի արդյունքում պարզվել է, որ հարցվածների 26%-ը ջնջել է հավելվածը, 42 %-ն սկսել է չօգտագործել այն, իսկ  54%-ը վերանայել է անձնական կարգավորումները՝ փակելով իրենց էջը ուրիշներից, փոխելով գաղտնաբառերը և տարօրինակ էջերից ապաբաժանորդագրվելով:

Այս ամենը տեղի  ունեցավ «Cambridge Analytica»-ի հետ կապված սկանդալից հետո, երբ հայտնի մարդիկ և սովորական օգտատերերն սկսեցին #deletefacebook ֆլեշմոբը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Facebook-ում տարածված myPersonality թեստերի հավելվածն օգտագործող մոտ 3 մլն օգտատիրոջ անձնական տվյալներն ավելի քան 4 տարի հասանելի են եղել բոլորի համար: Այս մասին հայտնում է New Scientist հանդեսը:

Այդ հավելվածն ստեղծվել է 2007-ին, Քեմբրիջի համալսարանի մասնագետների կողմից, և դրանով օգտատերերը կարողանում էին  հոգեբանական արագ թեստեր անցնել: Թեստերին զուգահեռ` հավելվածում օգտատերերը կիսվել են իրենց անձնական տվյալներով, և արդյունքում ստեղծվել է տվյալների մեծ բազա, որով մի շարք ուսումնասիրություններ են կատարվել սոցիալական գիտությունների ոլորտում:

Հայտնի է, որ այդ թեստերն անցել է ավելի քան 6 մլն մարդ, նրանցից կեսից ավելին տվյալները տարածել են Facebook-ում: Տվյալների հավաքագրումից հետո հետազոտողներն այդ թեստերի արդյունքները դարձրել են անանուն և տեղադրել իրենց պաշտոնական կայքում, որպեսզի դրանից հնարավորություն ունենան օգտվել նաև մյուս գիտնականները: Անձնական տվյալների մեջ եղել են օգտատերերի տարիքը, սեռը, գտնվելու վայրը, թեստի արդյունքները և այլն: Եվ, ըստ նախապես մշակված համակարգի, այդ տվյալները պետք է պահպանվեին և տարածվեին անանուն ռեժիմով: Սակայն այդպես չի եղել:

Facebook-ի հետ կապված վերջին սկանդալներից հետո «Cambridge Analytica»-ի հետաքննության արդյունքում` ապրիլի 7-ից myPersonality հավելվածը դադարել է գործել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

11:45 07.07.2025

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

11:39 07.07.2025

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով  հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

11:33 07.07.2025

Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը

Մեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։   ...

BACK_TO_TOP