Ադրբեջանցի խոհարարները սրտանց շնորհավորել են հայերին՝ հաղթանակի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ադրբեջանցի խոհարարները սրտանց շնորհավորել են հայերին՝ հաղթանակի համար

15:17 26.03.2018

Հայկական բաղադրատոմսով պատրաստված հավի կրծքամիսը հիացրել է Դաղստանում անցկացված միջազգային գաստրոնոմիայի փառատոնի ժյուրիի անդամներին: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Հայաստանը»՝ հղում անելով Հայաստանի շեֆ-խոհարարների ասոցիացիայի նախագահ Արմեն Անտինյանին: Նրա խոսքերով, հայկական ճաշատեսակը դարձել է միակը Հարավային Կովկասի երկրներից, որ արժանացել է մրցանակի: 

Փառատոնը կայացել է 25-ին և 26-ին: Մասնակցել են 28 խոհարարներ աշխարհի տարբեր երկրներից՝ այդ թվում Ռուսաստանից, Վարստանից, Ադրբեջանից, Հայաստանից, Սերբիայից ու Խորվաթիայից: Ժյուրիի կազմում եղել են շեֆ-խոհարարների համաշխարհային ասոցիացիայի ներկայացուցիչները: 

«Առաջին օրը նախատեսված էր ճաշատեսակի պատրաստում հավի կրծքամսից: Մենք ժյուրիի դատին հանձնեցինք հավի կրծքամիսը ավոկադոյով և ծնեբեկով պատրաստված, ինչպես նաև՝ լոլիկով և տապակած սերկեֆիլով լցոնած հավ՝ սերուցքային սոուսով», – ասել է Անտինյանը: 

Նրա խոսքերով, միջոցառումը կազմակերպված էր բարձր մակարդակով: Ժյուրին հետևում էր մասնակիցներին ամենայն խստությամբ՝ ուշադրություն դարձնելով ցանկացած մանրուքի: 

Անտինյանը նաև ընդգծել է հայկական պատվիրակությանը Դաղստանում բոլորը ջերմորեն ընդունել են, այդ թվում նաև Ադրբեջանի խոհարարները: «Խոհանոցը սահմաններ չի ճանաչում: Չնյած, որ Ադրբեջանը որևէ մրցանակի չարժանացավ, նրանք մեզ սրտանց շնրոհավորեցին», – ասաց Անտինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

10:52 03.08.2025

Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Oգոստոսի 3-ին, ժամը 02։55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լերմոնտովո գյուղի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի երկրորդ հարկում (մոտ 80 քմ)։ […] ...

BACK_TO_TOP