Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում կներդրվի արդիական ֆերմայի մոդել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում կներդրվի արդիական ֆերմայի մոդել

17:05 27.02.2024

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում մեկնարկել է «Էրազմուս+» ծրագրի «ՄԿՈՒ հաստատությանը կից ՍՄԱՐՏ ֆերմայի մոդել՝ ուսանողների աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և շրջանավարտների բարձր աշխատունակության համար» (CB4WBL) նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Ֆրանսիայի դեսպանության կրթության և համագործակցության գծով կցորդ Լուսիյ Բուսքեն:

CB4WBL նախագծի նպատակն է եվրոպական փորձի տեղայնացմամբ ստեղծել ՄԿՈՒ հաստատությանը կից արդիական ֆերմայի մոդել, որի շրջանակում ուսանողների կրթությունը կիրականացվի աշխատանքի վրա հիմնված ուսումնառությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ ընդգծելով այն հանգամանքը, որ մասնագիտական կրթության ոլորտը նոր է սկսում ընդգրկվել «էրազմուս+» ծրագրում. «Սա «Էրազմուս+»-ի առաջին ծրագրերից մեկն է, որն իրականացվում է կրթության այս մակարդակում: Հետևաբար, շատ ենք կարևորում վերջնարդյունքները, որոնք կստանանք ծրագրի ավարտին: Վստահ եմ՝ դրանք ոգևորիչ են լինելու նաև այլ ուսումնական հաստատությունների ներգրավման համար»:

Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ մասնագիտական կրթության ոլորտում օրենսդրական փոփոխություններ են իրականացվում: Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ հաստատվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որով սահմանված են նոր ընթացակարգեր և մոտեցումներ՝ բոլոր այն ուղղություններով, որոնք բարելավման կարիք ունեն: ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝ բարեփոխումների հիմքում աշխատանքի վրա հիմնված ուսուցումն է:

«Վստահ եմ՝ նմանատիպ ծրագրերի շրջանակում իրականացված բոլոր գործողությունները նպաստելու են, որ մենք ավելի թիրախային արդյունքների հասնենք՝ սահմանված «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ մաղթելով արդյունավետ համագործակցություն միջազգային գործընկերների հետ՝ լավագույն փորձի տեղայնացմամբ:

Հաջողված համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Նա հույս է հայտնել, որ ծրագիրը կնպաստի մասնագիտական կրթության ոլորտի ուժեղացմանը՝ միտված կարողությունների զարգացմանը, տարբեր դիտանկյուններից խնդիրների վերհանմանը, առկա բացերի լրացմանը:

Ստեփանավանի Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Չոբանյանն էլ ընդգծել է ԿԳՄՍ նախարարության պատրաստակամությունը՝ մշտապես աջակցելու ոլորտի զարգացմանը և նշել նաև միջազգային գործընկերների հետ համագործակցելու կարևորությունը: Տնօրենի խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է ունենալ օրինակելի խելացի ֆերմա, որը կծառայի ոչ միայն կրթական գործընթացին, այլև հիմք կդառնա տարածաշրջանի ֆերմերների համար՝ կառուցելու իրենց արտադրությունը:

Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է մշակել և փորձարկել ՄԿՈՒ հաստատությանը կից արդիական ֆերմայի գործունեության իրավական, կազմակերպչական և վարչաֆինանսական պայմանները։ Ֆերմայի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման նպատակով կվերանայվեն «Անասնաբուժություն», «Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա» և «Մենեջմենթ» մասնագիտությունների պետական չափորոշիչները և մոդուլային ծրագրերը։

CB4WBL նախագիծը ներառում է 6 հաստատություն Հայաստանից, Պորտուգալիայից և Ֆրանսիայից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP