ՀՀ կառավարությունը նվիրատվություն է ստացել «ՄՏՍ Արմենիա»-ի սեփականատեր ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+26.09 oC

ՀՀ կառավարությունը նվիրատվություն է ստացել «ՄՏՍ Արմենիա»-ի սեփականատեր ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսը

12:48 29.02.2024

ՀՀ կառավարությունը որպես նվիրատվություն ընդունել է «ՄՏՍ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ի փոխանցած 20 տոկոսին համարժեք՝ 110 հազար բաժնետոմս։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության փետրվարի 29-ի հերթական նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ մանրամասնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն կատարելու համապատասխան որոշումը կայացրել է ընթացիկ տարվա փետրվարի 16-ի ընդհանուր ժողովում։

«Հիմք ընդունելով նշվածը և այն հանգամանքը, որ «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում, հաշվի առնելով մեր ռազմավարական նպատակները, ՏՏ ոլորտի զարգացման ներկայիս ընթացքը, նախագծով առաջարկվում է որպես նվիրատվություն ՀՀ-ին «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ից ընդունել ընկերության սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունները վերապահել վարչապետի աշխատակազմին»,-ասաց Հարությունյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը շնորհակալությամբ է ընդունում նվիրատվությունը՝ արձանագրելով, որ դրա շնորհիվ ժողովուրդը, ի դեմս ՀՀ կառավարության, ռազմավարական նշանակություն ունեցող հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունում ներկայության և մասնակցության հնարավորություն է ձեռք բերում։

Վարչապետը շեշտեց, որ մասնավորապես հեռահաղորդակցության ոլորտն առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու և պետության անվտանգությանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծելով ընկերությունների կողմից բաց բաժնետիրական քաղաքականությունը՝ կարևորել է Կառավարության աջակցությունն ու խրախուսումն այդ առումով։

«Պետք է հստակ ուղերձ հղենք, որ միջնաժամկետում, եթե հորդորները, աջակցությունը, խնդրանքը, չազդի՝ մենք պետք է գնանք օրենսդրական մեխանիզմների։ Ասենք՝ այս է մեր շուկայում աշխատելու օրենքը։ Բաց բաժնետիրական ընկերություն չես, ուրեմն ուրիշ կանոններ են գործում քեզ համար։ Թափանցիկության մեր ստանդարտները պետք է կատարեք, որովհետև մենք հարցերի ենք բախվել ու բախվում, որոնք մեզ համար խնդրահարույց են, այդ թվում՝ ազգային անվտանգության տեսակետից»,-ավելացրել է Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ Mehr

15:13 23.06.2025

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ Mehr

Սիրիայի Ալ-Հասաքե նահանգում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հարձակման, հաղորդում է իրանական Mehr պետական ​​գործակալությունը։ «Աղբյուրները հայտնել են, որ հարձակման թիրախը Սիրիայի արևմտյան Հասաքա նահանգի Քասրուկ շրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազան էր», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

15:05 23.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ Լյուքսեմբուրգն իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ արժանի տեղ է զբաղեցնում եվրոպական ընտանիքում։ Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային […] ...

SHANTNEWS

15:00 23.06.2025

SHANTNEWS

Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը

14:57 23.06.2025

Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը

Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակչում աշխարհի 45-րդ ռակետը 6-3, 7-6 հաշվով հաղթել է Ալեքսանդր Մեդվեդևին (Ռուսաստան, 11-րդ ռակետ)։ 28-ամյա ղազախստանցին մրցաշարի կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին։ 1/8 եզրափակչում էլ նա հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա)։ Ղազախ թենիսիստը ATP-ի վարկանիշային աղյուսակում 500 […] ...

Պեսկով. Ռուսաստանը դատապարտում է Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածները

14:50 23.06.2025

Պեսկով. Ռուսաստանը դատապարտում է Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածները

Ռուսաստանը խորը ափսոսանք է հայտնում Մերձավոր Արևելքում հակամարտության մասնակիցների թվի ընդլայնման կապակցությամբ և դատապարտում է Իրանի վրա ամերիկյան հարվածները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այս հակամարտության մասնակիցների թվի աճ է գրանցվել․ տարածաշրջանում լարվածության սրման նոր փուլ։ Իհարկե, մենք դատապարտում ենք սա և խորը ափսոսանք ենք հայտնում այս […] ...

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի

14:42 23.06.2025

Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-ի

Դամասկոսի Դուվեյլա թաղամասում եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության՝ ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ 63 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության […] ...

BACK_TO_TOP