23:12 29.02.2024
Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Իսրայելը պետք է մանրակրկիտ հետաքննություն իրականացնի Գազայի հատվածում մարդասիրական օգնության բաշխմանը սպասող պաղեստինցիների վրա հարձակման հանգամանքների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Օլիվիա Դալթոնը։
«Մենք կարծում ենք, որ այս վերջին իրադարձությունները պետք է մանրակրկիտ հետաքննվեն: Մենք այսօր առավոտյան կապի մեջ ենք եղել Իսրայելի կառավարության հետ՝ տեղեկություններ ստանալու տեղի ունեցածի մասին և խնդրել, որ նրանք հետաքննեն ու տրամադրեն լրացուցիչ տեղեկություններ ընթացիկ ողբերգությանը հանգեցրած հանգամանքների մասին», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Գազայի հատվածի բժիշկները ներկայումս կարող են հաստատել 112 մարդու մահը Նաբլուսիի շրջանում իսրայելական ուժերի հարձակման հետևանքով, ավելի վաղ հայտնել էր Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ-Կուդրան։ Նրա տրամադրած տեղեկատվության համաձայն՝ տուժել է 760 մարդ։
15:13 23.06.2025
Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ Mehr13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը15:05 23.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։ Լյուքսեմբուրգն իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ արժանի տեղ է զբաղեցնում եվրոպական ընտանիքում։ Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային […] ...
14:57 23.06.2025
Ալեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսըԱլեքսանդր Բուբլիկը նվաճել է Հալեի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը։ Եզրափակչում աշխարհի 45-րդ ռակետը 6-3, 7-6 հաշվով հաղթել է Ալեքսանդր Մեդվեդևին (Ռուսաստան, 11-րդ ռակետ)։ 28-ամյա ղազախստանցին մրցաշարի կիսաեզրափակչում պայքարից դուրս էր թողել Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովին։ 1/8 եզրափակչում էլ նա հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներին (Իտալիա)։ Ղազախ թենիսիստը ATP-ի վարկանիշային աղյուսակում 500 […] ...
14:50 23.06.2025
Պեսկով. Ռուսաստանը դատապարտում է Իրանին ուղղված ԱՄՆ-ի հարվածներըՌուսաստանը խորը ափսոսանք է հայտնում Մերձավոր Արևելքում հակամարտության մասնակիցների թվի ընդլայնման կապակցությամբ և դատապարտում է Իրանի վրա ամերիկյան հարվածները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Այս հակամարտության մասնակիցների թվի աճ է գրանցվել․ տարածաշրջանում լարվածության սրման նոր փուլ։ Իհարկե, մենք դատապարտում ենք սա և խորը ափսոսանք ենք հայտնում այս […] ...
14:42 23.06.2025
Դամասկոսի եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 25-իԴամասկոսի Դուվեյլա թաղամասում եկեղեցու վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը գերազանցում է 60-ը, ասվում է Սիրիայի առողջապահության նախարարության՝ ՍԱՆԱ լրատվական գործակալության կողմից հրապարակված հայտարարության մեջ։ «Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի թիվը հասել է 25-ի, իսկ 63 մարդ վիրավորվել է», – ասվում է հայտարարության […] ...
14:34 23.06.2025
Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»Լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում», հաղորդում է Diario Sport-ը: Իսպանիայի չեմպիոնն արդեն տարբերակներ է դիտարկում` 36-ամյա ֆուտբոլիստին փոխարինելու համար: Հիմնական թեկնածուն Մադրիդի «Աթլետիկոյում» հանդես եկող արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսն է: ԱԱ-2022-ի չեմպիոն Ալվարեսը 2024/25 մրցաշրջանում իսպանական ակումբի կազմում անցկացրել է 56 խաղ, խփել 29 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։ Լևանդովսկին […] ...