Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի» չորրորդ մրցույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+18.09 oC

Մեկնարկում է «Դպրոցական լավագույն մինի այգի» չորրորդ մրցույթը

16:07 01.03.2024

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Ռուսաստանի ճյուղային սննդի ինստիտուտի և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցության» հիմնարկի հետ համատեղ, մեկնարկում են «Դպրոցականի հետ համատեղ լավագույն մինի այգի» ամենամյա չորրորդ մրցույթը:

Այս նախաձեռնությունը դպրոցների համար հարթակ է՝ ցուցադրելու իրենց ստեղծարարությունն ու նորարարությունը, սովորողների շրջանում խթանելու կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու մասին գիտելիքների հանրայնացումը, բարձրացնելու կրթության մակարդակը:

Մրցույթը «Դպրոցական սնունդ» ծրագրի բաղադրիչ մասն է և միտված է խրախուսելու դպրոցական այգիների հիմնումը ողջ երկրում: Մրցույթի նպատակն է ոչ միայն բազմազան դարձնել դպրոցական սննդի մեջ օգտագործվող թարմ բանջարեղենի և կանաչիների տեսականին, այլ նաև երեխաների մեջ փոքր տարիքից օրգանական գյուղատնտեսության հանդեպ հետաքրքրություն առաջացնել՝ նրանց ծանոթացնելով հողի մշակման հիմունքներին և նորարար մոտեցումներին:

2024թ. մրցույթն իրականացվում է «Գարնանային արկածները» խորագրով։ Գարունը նշանավորում է նոր կյանքի սկիզբը․ այն այգեգործների սիրելի ժամանակաշրջանն է, բայց նաև լի է մարտահրավերներով: Բերքի որակն ու քանակը կախված են գարնանային աշխատանքի ողջ ընթացքից: Ուստի, այս տարվա մրցույթը կենտրոնացած է դպրոցական այգիներում գարնանը կատարվող աշխատանքների վրա՝ շեշտադրելով հողի օրգանական մշակության մեթոդները:

Բացի այգին խնամելուց՝ մասնակից դպրոցներին այս տարի առաջարկվում է այգիները ստեղծելիս ոգեշնչվել երեխաների սիրելի գարնանային ուտեստները պատկերող նկարներից: Գաղափարը միտք ունի խորացնել դպրոցակաների շրջանում կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու սովորույթների կարևորության ըմբռնումը՝ միևնույն ժամանակ խրախուսելով ստեղծարարությունը և նորարարությունը:

Կրթական բաղադրիչն ուժեղացնելու համար աշակերտներին առաջարկվում է ստեղծել ագրոակումբներ (գյուղատնտեսական ակումբներ)՝ համագործակցության և գիտելիքների փոխանակման նպատակով:

Մրցույթի այս տարվա առանձնահատկությունը երկու հիմնական անվանակարգերի առկայությունն է.

«Դպրոցական լավագույն մինի այգի». նախատեսված է այն դպրոցների համար, որոնք ունեն հարմար պայմաններ՝ գարնանային սեզոնին դպրոցի տարածքում մինի այգի հիմնելու և մշակելու համար:
«Լավագույն այգին պատուհանագոգին». հարմար է ավելի ցուրտ շրջաններում գտնվող կամ սահմանափակ բացօթյա տարածք ունեցող դպրոցների համար: Այս անվանակարգը թույլ է տալիս դպրոցներին ստեղծել մինի այգիներ դպրոցական շենքի ներսում:
Մրցանակները սպասում են յուրաքանչյուր անվանակարգի լավագույն երեք հաղթողներին: «Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթի հաղթողը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, իսկ «Լավագույն այգին պատուհանագոգին» անվանակարգի հաղթողը՝ 500 ԱՄՆ դոլար արժողությամբ մրցանակ: Յուրաքանչյուր անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած դպրոցները կստանան արժեքավոր մրցանակներ։ Կլինեն նաև լրացուցիչ անվանակարգեր՝ մասնակիցների եզակի կամ ստեղծագործ գաղափարները գնահատելու և պարգևատրելու համար:

Մրցույթը կազմված է երկու փուլից.

1-ին փուլի ընթացքում դպրոցները պետք է լրացնեն և ներկայացնեն գրանցման հայտը՝ մրցույթին մասնակցելու համար: Գրանցման վերջնաժամկետն է 2024 թ. ապրիլի 1-ը:

2-րդ փուլում դպրոցներից պահանջվում է կազմել և ներկայացնել դիմումի համապարփակ փաթեթ: Այս փաթեթը պետք է ներկայացնի դպրոցական այգին ստեղծելու և զարգացնելու նրանց փորձը, ինչպես նաև ցույց տա կայուն գյուղատնտեսության և առողջ սնվելու վերաբերյալ նրանց գիտելիքներն ու պատկերացումները:

Ծրագրի փաթեթների ներկայացման վերջնաժամկետն է 2024թ. հուլիսի 1-ը։

Ընտրող հանձնաժողովը կգնահատի հայտերը և կհայտարարի հաղթողներին մինչև 2024 թ. օգոստոսի 1-ը:

«Դպրոցական լավագույն մինի այգի» մրցույթը 2021 թվականից Հայաստանում դարձել է ամենամյա ավանդույթ՝ միավորելով աշակերտներին, ուսուցիչներին, ծնողներին և գյուղատնտեսության մասնագետներին՝ մինի այգիներ հիմնելու, դպրոցական սնունդը բարելավելու և գյուղատնտեսության հիմունքները սովորեցնելու գաղափարի շուրջ։ Մրցույթի դրական արդյունքը շատ արագ ակնհայտ դարձավ․ ամեն տարի դպրոցները ցուցադրում են ավելի ու ավելի նորարար գաղափարներ և նախագծեր:

Տեղեկատվություն այն դպրոցների համար, որոնք ցանկանում են մասնակցել մրցույթին։

Այն դպրոցները, որոնք ցանկանում են մասնակցել, կարող են այցելել https://drive.google.com/file/d/1H3nMJw72B44tM9PxwKtFM9ZhNMj_mzXa/view?usp=sharing՝ միջոցառման մասին համապարփակ տեղեկատվության, կանոնների և գրանցման պահանջների հետ ծանոթանալու համար:

Եթե ​ մրցույթի հետ կապված լրացուցիչ հարցեր առաջանան, կազմակերպիչները սիրով կպատասխանեն դրանց և ցանկացած խորհրդատվություն կտան [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով։

Վերջին նորություններին և թարմացումներին կարող եք տեղեկանալ մրցույթի ֆեյսբուքյան հատուկ էջից: Էջին հետևելով՝ բաց չեք թողնի բոլոր կարևոր հայտարարությունները, վերջնաժամկետների կամ մրցույթի պահանջների փոփոխության մասին տեղեկությունները, որոնք կարող են ազդել ձեր դպրոցի հայտադիմումի վրա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:09 23.06.2025

Բերդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

10:00 23.06.2025

Մեքսիկայի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ին առաջնորդել խաղաղության վերականգնման ջանքերը

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը X-ի իր բլոգում կոչ է արել Միավորված Ազգերի Կազմակերպությանը առաջատար դեր ստանձնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման պայմաններում խաղաղության վերականգնման գործում։ «ՄԱԿ-ը այսօր, ավելի քան երբևէ, պետք է լինի խաղաղության կառուցման կոչ անող հաստատություն», – գրել է նա։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող իրանական երեք […] ...

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

09:52 23.06.2025

Նավթի գները կտրուկ աճել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածների ֆոնին․ Bloomberg

Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 80 դոլարից բարձր՝ Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հարվածից հետո, հաղորդում է Bloomberg-ը։ «Նավթի գները կտրուկ աճեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածեց Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներին և սպառնաց հետագա հարձակումներով, ինչը խորացրեց Մերձավոր Արևելքի ճգնաժամը և մեծացրեց մտավախությունները, որ տարածաշրջանից էներգամատակարարումը կարող է խափանվել։ […] ...

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

09:44 23.06.2025

ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը. Պապոյան

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 20-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 366 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Քիչ թվով մեքենաներ վերադարձվել են՝ փաստաթղթային խնդիրների պատճառով։ Առաջիկայում այս մասով պարբերաբար կհրապարակեմ տեղեկատվություն»։ ...

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

09:31 23.06.2025

Թեհրանի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

Իրանի մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղի են ունեցել մի շարք հզոր պայթյուններ, լսվել է ՀՕՊ համակարգերի աշխատանքը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Իրանական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Թեհրանի տարբեր շրջանների վրա իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարձակումները հետ են մղվել։ ...

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

09:22 23.06.2025

Նյու Յորքում ուժեղ փոթորիկը մարդկանց կյանքեր է խլել

Նյու Յորք նահանգի կենտրոնական մասում ուժեղ փոթորկի և հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է մահացել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։ «Մահվան դեպքերը Օնեիդա շրջանի Քիրքլենդ քաղաքում երկու առանձին ծառերի անկման արդյունք էին, ասել է շերիֆ Ռոբերտ Մասիոլան», – գրել է թերթը։ Մարզում արտակարգ դրություն էր հայտարարվել ավելի քան վեց ժամ՝ առատ […] ...

BACK_TO_TOP