Համայնքային ոստիկանության հայեցակարգն իր ուրույն տեղն է ունենալու ոստիկանության 2024-2026 թթ. նոր ռազմավարության շրջանակներում. ՆԳ փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Համայնքային ոստիկանության հայեցակարգն իր ուրույն տեղն է ունենալու ոստիկանության 2024-2026 թթ. նոր ռազմավարության շրջանակներում. ՆԳ փոխնախարար

18:57 01.03.2024

Փետրվարի 20-ին կայացել է Համայնքային ոստիկանության հայեցակարգին նվիրված հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Քննարկմանը մասնակցում էին նաև ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների հարցերի վարչության պատասխանատու Իրֆան Սաիդը (առցանց ձևաչափով), ԵԱՀԿ Ոստիկանության հարցերով/Համայնքային ոստիկանության հարցերով խորհրդական Նինա Լինդհե Թելը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, ՄԱԶԾ ներկայացուցիչներ, ՆԳ նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ներկայացվել է Համայնքային ոստիկանության հայեցակարգը և գործողությունների ծրագիրը:

Հայեցակարգը մշակվել է ԵԱՀԿ կողմից՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության հետ համատեղ՝ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Միացյալ ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ-ի), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համատեղ:

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ-ին և ԵՄ-ին՝ հանդիպում-քննարկման կազմակերպման և Ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Կարևորելով Համայնքային ոստիկանության գործողությունների ծրագիրը՝ ՆԳ փոխնախարարը նշել է, որ այն ուրույն տեղ է ունենալու ոստիկանության 2024-2026 թթ. նոր ռազմավարության շրջանակներում, ապահովելու է համակարգված ու կազմակերպված մոտեցում, որով բարելավվելու է Համայնքային ոստիկանության գործունեությունը:

Արփինե Սարգսյանն այդ համատեքստում կարևորել է նաև չորս հենասյունային ուղղություններով աշխատանքի կազմակերպումը և ընթացիկ զարգացումները՝ ընդգծելով այդ ուղղությունների փոխկապակցվածությունը և ոստիկանություն-համայնք սերտ գործընկերության ապահովումը։

Համայնքային ոստիկանության հայեցակարգի ու գործողությունների ծրագրի մանրամասներին են անդրադարձել ԵԱՀԿ փորձագետներն ու ՆԳ նախարարության Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը:
Նշվել է, որ Համայնքային ոստիկանության հայեցակարգի հիման վրա մշակվել է Գործողությունների ծրագիր, որը ծառայության արդիականացման և նախանշված նպատակների իրականացման ճանապարհային քարտեզ է՝ ուղղված համայնքային ոստիկանության գործունեության բարելավմանը։

Իր խոսքում ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների հարցերի վարչության պատասխանատու Իրֆան Սաիդը ընդգծել է, որ hամայնքային ոստիկանության վրա հիմնված մոտեցումները հիմնարար նշանակություն ունեն ոստիկանության նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու և մարդկանց կարիքները սպասարկող պատասխանատու ծառայություն ապահովելու համար: Նա նշել է, որ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ ԵԱՀԿ-ն ՀՀ Ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ շուտով ձեռնամուխ կլինի համայնքային ոստիկանության համապարփակ վերապատրաստմանը՝ այս ոլորտում կարողությունների հետագա զարգացման համար։

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առաջընթացը՝ Արմեն Մկրտչյանը գործառույթների շարքում ընդգծել է համայնքի հետ ժամանակակից տեխնիկական միջոցներով հաղորդակցության ապահովման հանգամանքը, ինչը թույլ կտա ամրապնդել քաղաքացի-համայնքային ոստիկան կապը, իրականացնել հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։

Հանդիպման ավարտին հայեցակարգային փաստաթղթի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP