Փրկարար ծառայությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+15.09 oC

Փրկարար ծառայությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացրել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

15:53 02.03.2024

Մարտի 1-ին՝ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը, ՆԳՆ Փրկարար ծառայությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացրեց «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը, կատարելագործել Պոլիտեխնիկական համալսարանի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը, որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում նրանց հմտությունները:

Միջոցառմանը ներգրավվել էին Փրկարար ծառայության ստորաբաժանումները` քաղպաշտպանության կազմավորումներ, հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկներ, առաջին օգնության փրկարարական խմբեր. ընդհանուր` 11 միավոր տեխնիկա և 110 մարդ։

Մասնակցեցին նաև Ոստիկանության Պարեկային ծառայության 4 կարգախումբ, շտապօգնության 2 բրիգադ, «Երևանգազ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա ջուր» ընկերությունների վթարային խմբերը, ինչպես նաև համալսարանի դասախոսական և ուսանողական կազմը, առաջին օգնության, հրդեհաշիջման և փրկարարական խմբերը, 30 նմանակողներ, անվտանգության 10 աշխատակից:

Ուսումնավարժության միջոցառումներն անցկացվեցին երկու տեղամասում:

Ըստ սցենարի՝ ռմբակոծվում է համալսարանի տարածքը, վնասվել են մասնաշենքեր, կոմունալ-էներգետիկ համակարգեր, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ:

1-ին ուսումնական տեղամասում հետախուզության արդյունքում պարզվում է, որ համալսարանի տարածքում կա չպայթած զինամթերք, ինչպես նաև ռմբակոծության հետևանքով վնասվել է համալսարանի շենքը, և մարդիկ մնացել են արգելափակված, 1 ուսանող էլ փրկվելու համար բարձրացել է տանիք և օգնություն է կանչում:

Մինչ փրկարարական ուժերի ժամանումը, համալսարանի կազմավորումների ուժերով անմիջապես կազմակերպվեց աշխատակիցների և ուսանողների պատսպարում։ Գործարկվեց համալսարանի ազդարարման համակարգը. շչակի միջոցով տրվեց «Օդային տագնապ» ազդանշան, ինչից հետո համալսարանի ղեկավար կազմն անմիջապես կազմակերպեց աշխատակիցների և ուսանողների տարհանում: Համալսարանի քաղպաշտպանության կազմավորումներն իրականացրեցին հրդեհաշիջման, փրկարարական և առաջին օգնություն ցույց տալու աշխատանքներ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումերն իրականացրեցին հետախուզություն և բացազատում: Ստեղծվեց փրկարարական աշխատանքների ղեկավարման օպերատիվ շտաբ: Սակրավորական խումբը սահմանազատեց հայտնաբերված զինամթերքի հարակից տարածքը:

Դեպքի վայր ժամանեցին Երևանի հերթապահ ծառայությունների օպերատիվ խմբերն ու ստորաբաժանումները, ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերը, շտապօգնության բրիգադները։

Տարբեր տեղամասերում իրականացվեցին հրդեհաշիջման, ինչպես նաև արգելափակված քաղաքացիների ու տուժածների տարհանման աշխատանքներ՝ ավտոսանդուղքի, ալպինիստական պարանների և պատգարակի կիրառմամբ:

Ըստ սցենարի` 2-րդ տեղամասում ռմբակոծության հետևանքով 5-րդ մասնաշենքը զգալի վնասվել էր, առաջացել էր հրդեհ, կային փլուզումներ, շարքից դուրս էր եկել կոմունալ-էներգետիկ համակարգը: Ծխապատ գոտուց դուրս գալով` երկու ուսանող արգելափակվել էին 5-րդ հարկում:
Տեղում իրականացվեցին հրդեհաշիջման և փրկարարական գործողություններ, կինոլոգը հետախուզեց տարածքը և տարհանեց նկուղում արգելափակված չորս ուսանողի. գործի է անցնում անհետաձգելի բժշկական օգնության խումբը և նրանց հանձնում շտապօգնությանը: Տուժածներին տեղափոխվում են բժշկական հաստատություններ: Պարեկներն արգելափակում են տարածքը, սահմանափակում երթևեկությունը:
Միջոցառման ընթացքին հետևեցին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Դավիթ Սարգսյանն ու Եգոր Կարապետյանը, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

Ամփոփելով արդյունքները՝ Կամո Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժության բոլոր մասնակիցներին, դրական գնահատեց մասնակիցների գործողությունները։ Նա նշեց, որ նման ձևաչափով վարժանքները հնարավորություն են տալիս հստակեցնել և ամրապնդել համագործակցության ուղղությունները, կատարելագործել փրկարարական ծառայողների ունակություններն ու կարողությունները։
Օրվա խորհուրդն անհրաժեշտ հիշեցում էր քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին՝ հասարակությանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներից ու աղետներից պաշտպանելու գործում: Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը փրկարար ծառայության գերակա ուղղություններից է։

Տարաբնույթ ուսումնավարժությունները, դասախոսությունները, սեմինարներն ու բաց դասերն ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացմանը և պատրաստվածության ամրապնդմանը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը։

Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը և կարողությունների հզորացումը Ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP