Ֆրանսիայում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինա զորք ուղարկելու մասին խոսք չկա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

Ֆրանսիայում հայտարարել են, որ Արևմուտքի կողմից Ուկրաինա զորք ուղարկելու մասին խոսք չկա

12:12 08.03.2024

Ուկրաինա արևմտյան զորքեր ուղարկելու հնարավորության քննարկումը չի վերաբերում ռազմական գործողություններին մասնակցելու համար զինվորներ ուղարկելուն։ Այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկորնուն։

«Քննարկվել են տարբեր վարկածներ։ Բայց խոսքը ռազմական գործողություններին մասնակցող զորքերի մասին չէ»,- նշել է նախարարը։

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ մոտ 20 արևմտյան երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտությունում Ուկրաինային հետագա աջակցությունը, բարձրացվել է արևմտյան երկրների ցամաքային ուժեր Ուկրաինա ուղարկելու թեման։

Նրա խոսքով, մասնակիցներն այս հարցում կոնսենսուսի չեն հանգել, սակայն ապագայում նման սցենարը չի կարելի բացառել։ Համաժողովից հետո մասնակից երկրների մեծամասնության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն ծրագրում զորքեր մտցնել Ուկրաինա, և առավել եւս դեմ են Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններին իրենց մասնակցությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

16:55 22.06.2025

Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

Հունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...

Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին

16:30 22.06.2025

Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին

«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

16:06 22.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Հունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա

15:40 22.06.2025

Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա

Մոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

15:30 22.06.2025

ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ

Հունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

15:14 22.06.2025

Արաղչին կհանդիպի Պուտինի հետ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...

BACK_TO_TOP