14:35 11.03.2024
Վաշինգտոնի համալսարանի գիտնականները ցույց են տվել Անտարկտիդայի շելֆային սառցադաշտերի երկայնքով ձգվող հայտնի խոշորամասշտաբ ճեղքերից ամենաարագ զարգացողի տեսքը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Վերջերս AGU Advances-ում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոտավորապես 10.5 կմ երկարությամբ ճեղքը ձևավորվել է 2012 թվականին, մոտավորապես 5.5 րոպեում՝ Փայն Այլենդ սառցադաշտի վրա, որը նահանջող շելֆային սառցադաշտ է, և այն հետ է պահում ավելի հզոր Արևմտաանտարկտիկական սառցաշերտը: Սա նշանակում է, որ ճեղքը առաջացել է մոտավորապես 35 մ/վ կամ մոտ 126 կմ/ժամ արագությամբ։
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշակի պայմաններում շելֆային սառցադաշտը կարող է շատ մեծ արագությամբ մասնատվել: Հետազոտության համար որպես ելակետային տվյալներ օգտագործվել են արբանյակային նկարները, ինչպես նաև սեյսմիկ երեք սարքերի տվյալները, որոնք տեղադրվել են շելֆային սառցադաշտում 2012 թվականին այլ հետազոտողների կողմից։
Ըստ հետազոտողների խմբի տվյալ բեկվածքը ճեղք է, որն անցնում է մոտ 300 մետր հաստությամբ լողացող սառցի շերտով։ Նման ճեղքերը հանդիսանում են շելֆային սառցադաշտի հալման նախանշաններ, որի դեպքում սառույցի մեծ կտորները սառցադաշտից անջատվում են և ընկնում են ծով։
Անտարկտիդայի այլ մասերում ճաքերը հաճախ զարգանում են ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում, բայց դա կարող է ավելի արագ տեղի ունենալ արագ փոփոխվող կլիմայի պայմաններում, և այն, ինչ տեղի է ունենում Փայն Այլենդ սառցադաշտի հետ, խոսում է այն մասին, որ Արևմտաանտարկտիկական սառցածածկույթը, ամենայն հավանականությամբ, արդեն անցել է օվկիանոսում իր քայքայման շրջադարձային կետը։
13:00 22.06.2025
Սաուդյան Արաբիան դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված հարվածներըՍաուդյան Արաբիան դատապարտում է Իրանի ինքնիշխանության խախտումը՝ ԱՄՆ-ի կողմից նրա միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հետևանքով, նշում է լարվածության թուլացման կարևորությունը և կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվորեն աշխատել ճգնաժամի քաղաքական լուծման համար, հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Սաուդյան Արաբիան խորը մտահոգությամբ է հետևում եղբայրական Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի […] ...
12:38 22.06.2025
Հրդեհ` Գետաշեն գյուղումՀունիսի 22-ին` ժամը 10:27-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան հյուրասենյակում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:55-ին, մարվել՝ […] ...
12:14 22.06.2025
Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է «Խեյբար» հրթիռներԹեհրանը նոր «Խեյբար» հրթիռները Իսրայելի դեմ կիրառել է առաջին անգամ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածելուց հետո, հաղորդում է Mehr-ը: ««Խեյբար» հրթիռը առաջին անգամ արձակվել է Իսրայելի ուղղությամբ այս գործողության ընթացքում», – հաղորդում է գործակալությունը: Իր հերթին, Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին: ...
11:52 22.06.2025
Մինչև ԱՄՆ-ի կողմից հարվածների ենթարկվելը, միջուկային օբյեկտներն արդեն տարհանված են եղելԱՄՆ հարվածներն անսպասելի չէին, և միջուկային օբյեկտները նախօրոք արդեն տարհանվել էին: Այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահը: X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին գրել է, որ իրենց տեսանկյունից «տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել»: «Իրանը մի քանի գիշեր սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Վայրը վաղուց տարհանվել է և հարձակման հետևանքով […] ...
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...