11:57 07.09.2018
ԱԺ-ում այսօր շարունակվել է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը: Հիմնական զեկուցող Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ երկրորդ ընթերցման համար իրենք հաշվի են առել պատգամավորների բոլոր մտահոգությունները և ներառել դրանք նախագծում:
Առաջին կարևոր փոփոխություններից մեկն այն էր, որ տարընթերցման տեղիք է տալիս «նախապես տրված խոստման» հիշատակումը՝ ո՞ւմ է տրվում այդ խոստումը, ե՞րբ և ինչպե՞ս: Արդարադատության նախարարությունը հանել է «նախապես տրված խոստում» արտահայտությունը և թողել միայն «շահադիտական նկատառումներով» արտահայտությունը, նաև տեսանկարահանման կամ լուսանկարահանման սկզբունքը:
Կաշառք տալու առաջարկն ընդունելու ձևակերպումը ևս փոփոխությունների է ենթարկվել: Սա ևս կարող է տարընթերցման ենթարկվել, հետևաբար, «կաշառք տալու առաջարկը» հանվել է նախագծից և թողնվել միայն «կաշառք ստանալը»:
Արդարադատության փոխնախարարը նշել է, որ նախագծով վարչական պատասխանատվություն է նախատեսվում քվեարկության վայրում պաշտոնատար անձի կողմից իր վկայականը ոչ պատշաճ կամ ոչ տեսանելի ձևով կրելու համար, սակայն այդ մասը ևս հանվել է, քանի որ անձը կարող է պատահաբար այդպես վարվել, հետևաբար` պատժի մասին խոսք լինել չի կարող:
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը գոհունակություն է հայտնել, որ իրենց բոլոր մտահոգություններն ընդունվել են, հետևաբար առաջարկել է իր գործընկերներին կողմ քվեարկել:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ հայտնի կարուսել երևույթը (երբ քվեաթերթիկը դուրս է բերվում, որի փոխարեն` նրան տրվում է նախապես քվեարկված թերթիկ) ևս պետք է քրեականացվի: Պատգամավորը կոչով դիմել է ընտրողներին՝ ընտրատեղամասից դուրս չհանել դատարկ քվեաթերթիկ, քանի որ դա ևս քրեական հանցագործություն է:
12:15 07.07.2025
Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըԱվարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...
12:07 07.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակովՎրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...
11:55 07.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:45 07.07.2025
Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...
11:39 07.07.2025
Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...