Իսպանացի պատգամավորն Ադրբեջանի գործողությունները ՄԱԿ-ի նորմերի կոպտագույն խախտում է համարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Իսպանացի պատգամավորն Ադրբեջանի գործողությունները ՄԱԿ-ի նորմերի կոպտագույն խախտում է համարում

17:42 11.03.2024

Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի վարչակարգի ձեռնարկած գործողությունները Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության միջազգային նորմերի և սկզբունքների կոպտագույն խախտում են հանդիսանում։

«Այդ նորմերը միանշանակ արգելում են ուժի կիրառումը և ինքնիշխան ազգերի տարածքային ամբողջականության ոտնահարումը։ Ադրբեջանի կողմից իրականացվող համառ խախտումները ոչ միայն խաթարում են տարածաշրջանային կայունությունն, այլև քայքայում են հարևան պետությունների միջև վստահության և համագործակցության հիմքերը», – ընդգծել է պատգամավորն՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի թղթակցի այն դիտարկմանը, որ Ադրբեջանը 2021 թվականից սկսած` խախտել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ մի քանի անգամ հարձակվելով և օկուպացնելով որոշ տարածքներ։

Պատգամավորի պնդմամբ՝ միջազգային հանրության համար այս հանգամանքը հրամայական է, որպեսզի Ալիևի ռեժիմի դեմ վճռական միջոցներ կիրառվեն։

«Չնայած այս մտահոգիչ զարգացումներին, Եվրամիությունը ձեռնպահ է մնացել Ադրբեջանի կամ նրա ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելուց։ Այս խախտումներին չանդրադառնալը ոչ միայն քաջալերում է հետագա ագրեսիան, այլև ստեղծում է վտանգավոր նախադեպ, որը սպառնում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը», – հայտարարել է նա։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիների խնդրին, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները, իսպանացի պատգամավորն ասել է, որ նրանք պետք է ազատ արձակվեն և կարողանան վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։

«Ալիևի ռեժիմի տակ գտնվող ադրբեջանցի քաղբանտարկյալների, այլախոհների և լրագրողների նկատմամբ վերաբերմունքը լավ փաստագրված է, որը բնութագրվում է մարդու իրավունքների համակարգային ոտնահարումներով և պատշաճ դատավարության կոպտագույն անտեսմամբ: Ուստի, Բաքվում անօրինական կերպով պահվող բոլոր հայ գերիներին պետք է ազատ արձակել և թույլ տալ վերամիավորվել իրենց ընտանիքների հետ։ Նրանց ընտանիքների հետ նման վերամիավորումը ոչ միայն բարոյական հրամայականի հարց է, այլև կարևոր քայլ՝ տարածաշրջանում հաշտեցման և ապաքինման համար»,- եզրափակել է պատգամավորը։

2021 թվականից ի վեր Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար օկուպացրել ավելի քան 150 քառակուսի կիլոմետր տարածք:

Բաքվում ապօրինի պահվող անձանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, որոնց Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և կեղծ մեղադրանքներ է առաջադրել 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական ագրեսիայից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

23:59 10.05.2025

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները

Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը բաց է

23:58 10.05.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 10.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

23:54 10.05.2025

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

23:42 10.05.2025

Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն Ուկրաինայում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

23:26 10.05.2025

«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ում

Իտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...

BACK_TO_TOP