12:28 13.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկա է եղել թուրքմեն բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանատան համագործակցությամբ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպան Մուհամետգելդի Այազովը, տարբեր երկրների դեսպաններ ու դիվանագետներ, պաշտոնատար անձինք:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին թուրքմեն ժողովրդի մեծ բանաստեղծ Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված միջոցառմանը:
«Ֆրագիի պոեզիան ասես թուրքմեն ժողովրդի փորձությունների, երազանքների ու հաղթանակների մանիֆեստը լինի: Մենք դեռևս Խորհրդային Միության տարիներից՝ 1950-ականներից ենք քաջածանոթ նրա տեքստերին և հասցրել ենք բազում զուգահեռներ տանել երկու ժողովուրդների պոեզիաների միջև, որոնք ստեղծվել են գրապատմական նույն ընթացքում: Այստեղ արժանիորեն կհիշատակեմ Սայաթ-Նովայի ժառանգությունը, որը մեզ համար երաժշտական-պոետիկ կանոնագիրք է հայալեզու և ոչ միայն հայալեզու հարթությունում, ինչպես Ֆրագիի ստեղծագործությունները՝ Թուրքմենստանում: Ֆրագին ընդլայնեց ազգային գրականության՝ իբրև համաշխարհային տեքստի հեռանկարը և ընդգծեց մարդասիրությունը, որը միավորում է բոլորիս: Նա խոսեց մարդկանց խնդիրներից և այն նմանություններից, որոնք միավորում են մեզ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Թուրքմենստանի դեսպանությանը համագործակցության համար՝ նշելով, որ անցյալ տարի Հայաստանում անցկացվել են «Թուրքմենստանի մշակութային օրերը», իսկ այս տարի աշնանը Թուրքմենստանում կանցկացվի «Հայաստանի մշակութային օրեր» միջոցառումը:
«Ուրախ եմ, որ անկախությունից ի վեր երկու երկրների միջև կապերը ընդլայնվում են նաև կրթամշակութային համագործակցությամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Մահթումկուլի Ֆրագիի գրական ժառանգությունը համարվում է թուրքմենական գրական լեզվի վերարժևորում: Նա անդրադառնում է համընդհանուր թեմաների, ինչպիսիք են՝ սերը, կորուստը և ինքնությունը` բացահայտելով մարդկային փորձառությունների հարստությունն ու բազմազանությունը: Նա թուրքմենական բանաստեղծական լեզուն մոտեցրել է ժողովրդին՝ դարձնելով ընթերցողին ավելի հասկանալի՝ ժամանակին ավանդական համարվող չափագրությունը փոխարինելով վանկային համակարգով։
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...