Գագիկ Համբարյանը կոչ է անում Լևոն Բարսեղյանին լուծարել ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Գագիկ Համբարյանը կոչ է անում Լևոն Բարսեղյանին լուծարել ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը

13:18 07.09.2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կոչով դիմում է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին.

«Հարգելի´ պարոն Բարսեղյան
Շուտով տեղի է ունենալու ՇՊՀ ռեկտորի ընտրություն, սակայն համալսարանի կողմից հոգաբարձուների խորհրդում ներկայացված 12 անդամներից 6-ը պրոֆեսորադասախոսական կազմից են, ովքեր ընտրվել են բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ընդ որում` հաստատվելով ոչ լեգիտիմ գիտական խորհրդի կողմից:
Խնդրում ենք որպես ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օգտվելով համալսարանի կանոնադրության 43-րդ կետի և 41-ի 12-րդ ենթակետի պահանջներից, վերանայել ռեկտորի գիտական խորհրդի կազմի հաստատման հրամանը՝ բեկանելով այն, քանի որ հրամանը չի բխում բուհի կանոնադրությունից:
Հայտնում ենք, որ բուհի գիտական խորհուրդը ոչ լեգիտիմ է, հետևաբար, վերջինիս կողմից հոգաբարձուների խորհրդում ընտրված անդամները՝ ևս:
Ըստ ռեկտորի հրամանի` համալսարանի գիտական խորհուրդը բաղկացած է 27 անդամներից (http://shsu.am/close-2/), որից՝
Ի պաշտոնե
1. Սերոբյան Երվանդ Սերյոժի — Գիտական խորհրդի նախագահ, ռեկտորի պարտականություններ կատարող
2. Պետրոսյան Կարինե Ռահիմի — Գիտական քարտուղար
3. Խաչատրյան Վալերի Գրիգորի — Արհեստակցական կազմակերպության նախագահ
4. Պողոսյան Բագրատ Ժորայի – Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան
5. Հովհաննիսյան Օֆելյա Հայկազի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան
6. Տոնոյան Երվանդ Պարույրի — Ռազմական ամբիոնի պետի տեղակալ- ուսումնական մասի պետ
7. Խաչատրյան Թերեզա Արթուրի — Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն
8. Քալաջյան Ռաֆֆի Վաղինակի — Ֆինանսատնտեսական վերլուծությունների ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ- գլխավոր հաշվապահ
Նշանակովի
9. Սարգսյան Սամվել Հովհաննեսի — ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր
10. Հայրապետյան Սերգո Արտուշի — Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր
11. Հովհաննիսյան Անահիտ Սերյոժայի — Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
12. Դրմեյան Հենրիկ Ռուբենի — Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր
Ընտրովի
13. Մարդոյան Ռուզաննա Արամայիսի — Մանկավարժության ֆակուլտետի դեկան,
14. Մելիքյան Թամարա Հմայակի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան,
15. Տեր-Ադամյան Շուշանիկ Վոլոդյայի — Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնի վարիչի ԺՊ, բանասիրական գիտությունների թեկնածու
16. Ղուկասյան Լուսիկ Հենրիկի— Մանկավարժության ամբիոնի վարիչի ԺՊ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ,
17. Հակոբյան Լիզա Հելբերդի — Մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու
18. Սարգսյան Արմենուհի Հակոբի — Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն
19. Մարտիրոսյան Լևոն Մովսեսի — Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ
20. Ղազարյան Ջեմմա Կարոյի— ՇՊՀ ՈւԽ նախագահի ԺՊ, Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Լրագրություն» 3-րդ կուրսի ուսանողուհի
21. Խաչատրյան Աննա Արմենի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Սոցիալական աշխատանք» 3-րդ կուրսի ուսանողուհի
22. Ավետիսյան Հրանուշ Կարապետի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Անգլերեն լեզու և գրականություն» 3-րդ կուրսի ուսանողուհի
23. Ավագյան Էլմիրա Սոսի — Մանկավարժության ֆակուլտետ, «Մեթոդիկա» 3-րդ կուրսի ուսանողուհի
24. Հովհաննիսյան Լիլիթ Գոռի — Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ, «Աշխարհագրություն» 2-րդ կուրսի ուսանողուհի
25. Հարությունյան Ստեփան Մերուժանի — Ռազմական ամբիոն, «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» 2-րդ կուրսի ուսանող
26. Չարչօղլյան Արթուր Էդվարդի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (հեռակա բակալավրիատ)
27. Հարությունյան Քաջիկ Հակոբի — ՈՒԳԸ նախագահ։

Նկատենք, որ ռեկտորի կողմից խախտվել են բուհի կանոնադրության 49-րդ կետը և գիտական խորհրդի կանոնադրության 3.1 կետը:
Ըստ բուհի գիտական խորհրդի կանոնակարգի (հաստատված 2017 թ. մայիսի 11-ի նիստում http://shsu.am/media/pdf/SHSU_gitxorhrdi_kanonakarg.pdf ) 3.1 կետի` գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը, որի առնվազն հիսուն տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), ռեկտորի խորհրդականը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը, արհեստակցական կազմակերպության նախագահը, ֆակուլտետների դեկանները, ռեկտորի նշանակմամբ` այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ընտրովի անդամներ` գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն:
Ըստ վերոնշյալ կանոնակարգի` ի պաշտոնե անդամներ չեն կարող լինել վերոնշյալ կազմից երեքը՝
1. Տոնոյան Երվանդ Պարույրի — Ռազմական ամբիոնի պետի տեղակալ- ուսումնական մասի պետ
2. Խաչատրյան Թերեզա Արթուրի — Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն
3. Քալաջյան Ռաֆֆի Վաղինակի — Ֆինանսատնտեսական վերլուծությունների ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ- գլխավոր հաշվապահ։

Առավելագույնը կարող էին լինեին ռեկտորի կողմից նշանակովի անդամներ:
Իսկ դրա փոխարեն ի պաշտոնե անդամների մեջ ընդգրկված չեն 4 ֆակուլտետներից երկուսի դեկանները, ռեկտորի խորհրդականը, իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը: Ավելին, ըստ համալսարանի Ուսանողական գիտական ընկերության կանոնադրության 4.6 կետի (http://shsu.am/media/pdf/SHSU-ugy-kanonadrutyun.pdf)` ՈւԳԸ նախագահը ևս ի պաշտոնե գիտական խորհրդի անդամ է:
Այսպիսով, բուհի ռեկտորի համապատասխան հրամանով գիտական խորհրդի անդամներից 12-ը ի պաշտոնե և նշանակովի անդամներ են, որին գումարելու ենք ընտրովի անդամների ցանկից երկու դեկաններին և ՈՒԳԸ նախագահին, որի արդյունքում ստանում ենք՝ 27 անդամից 15-ը, այսինքն` 50%-ից ավելին ռեկտորի կողմից նշանակովի և ի պաշտոնե անդամներ են, ինչը հակասում է բուհի կանոնադրության 49-րդ և գիտական խորհրդի կանոնադրության 3.1 կետերին:
Նկատենք նաև, թե ովքեր են ընդգրկված ընտրովի անդամների մեջ.
1. Սարգսյան Արմենուհի Հակոբի — Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն – վարչական լուրջ պաշտոն զբաղեցնող անձ

2. Չարչօղլյան Արթուր Էդվարդի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (հեռակա բակալավրիատ) – բուհում առաջատար մասնագետ

Այսպիսով, ստացվում է, որ առանց հաշվի առնելու նաև վերջին երկուսի ներգրավումը, ակնհայտ է, որ համալսարանի գիտական խորհուրդը ոչ լեգիտիմ է:

Անհրաժեշտ է լուծարել համալսարանի գիտական խորհուրդը` չեղյալ համարելով հոգաբարձուների խորհրդի անդամների ցանկը: Ընտրված մարդիկ ընդամենը Սահակ Մինասյանի կամքը կատարողներն են, որը մեզ վստահություն չի ներշնչում արդար և անկողմնակալ ընտրությունների համար:
Նախ՝ խախտելով բուհի կանոնադրությունը՝ տարբեր ֆակուլտետներում ընտրությունները տարբեր ընթացակարգերով է կազմակերպվել։ Օրինակ՝ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում իրենց թեկնածուների ընտրությունը տեղի է ունեցել ֆակուլտետի խորհրդի նիստում, իսկ մյուս ֆակուլտետներում ընտրությունները տեղի են ունեցել ամբիոններում։Ընդ որում,եղել են ամբիոններ,որտեղ մի քանի անգամ թեկնածուների առաջադրման ընտրություններ են եղել:

Բուհի 4 ֆակուլտետներից մեկի՝մեծ քանակությամբ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմ ունեցող Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետը տարրականորեն արհամարհվեց.որևէ մեկն այդ ֆակուլտետից չի ընտրվել,իսկ 2-ական թեկնածուներ ընտրվեցին մյուս ֆակուլտետներից… Այդ 2-ական թեկնածուներն ընտրվել են բուհի ամենաքիչ պրոֆեսորադասախոսական քանակ ունեցող ամբիոններից՝ Ֆիզիկական կուլտուրայի և Ռուսաց լեզվի ու գրականության… Այնպիսի տպավորություն է, որ այդ ֆակուլտետներում այլ ամբիոններ չկան… Ընտրված 6-ից 3-ը չունեն գիտական աստիճան, կոչում, ավելին՝ 2-ի համար համալսարանը հիմնական աշխատավայր չէ, իսկ 2-ը կենսաթոշակային տարիքի են՝ 70 տարեկանից անց են…

Հոգաբարձուների խորհրդի անդամներ Էվելինա Մաթևոսյանը, Արտուշ Խաչատրյանը և Խաչատուր Իսրայելյանն ընտրվել են՝ խախտելով համալսարանի կանոնադրության 32-րդ կետը, քանի որ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է լինել յուրաքանչյուր 18 տարին լրացած չափահաս մարդ, որը ՇՊՀ-ի այլ մարմինների անդամ չէ: Իսկ այդ երեքն էլ իրենց ֆակուլտետների խորհուրդների անդամներ են: Մեկն ի պաշտոնե՝ որպես Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար (տե´ս Համալսարանի ֆակուլտետի օրինակելի կանոնադրության 3.3.1 կետը http://shsu.am/media/pdf/SHSU_fakulteti_kanonadrutyun.pdf), իսկ մյուս երկուսն ընտրվել են իրենց ամբիոնների կողմից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

BACK_TO_TOP