Կառավարության անդամները զբաղված են շոուներ անելով. Էդուարդ Շարմազանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Կառավարության անդամները զբաղված են շոուներ անելով. Էդուարդ Շարմազանով

14:46 07.09.2018

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ զրույցում խոսելով ընտրակաշառքի քրեականացման մասին, նշեց, որ օրենքում հստակ ձևակերպումներ չկան, բացի այդ, կա իրազեկման խնդիր: Շարմազանովի խոսքով` եթե մարդը տեղյակ է, որ օրենքը խախտելու դեպքում պետք է դատապարտվի, դա այլ բան է:

Արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությանը, թե ամեն օր նոր բացահայտումներ են լինում, որոնք իրեն զարմացնում են, Շարմազանովը նշեց.

«Ես էլ զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ գործ անելու փոխարեն գնում է Գումի շուկա, պոմիդորի գին է հարցնում, որ պետք է գյուղատնտեսության նախարարության առաջատար մասնագետն աներ, զարմանում եմ վարչապետի պարապությունից, որ առավոտից իրիկուն լայվ է մտնում կամ, որ գործ անելու փոխարեն մեր հարգարժան կառավարության անդամները զբաղված են շոուներ անելով»:

Նա հիշեցրեց` գործում է «հաց և տեսարաններ» սկզբունքը: Ըստ ԱԺ փոխնախագահի` քանի որ կառավարությունը «հաց» չի կարողանում ապահովել, մնում է տեսարանը:

«Թանկություն է համատարած: Բանանը էժանացավ, մեռաք աչքներս կոխելով, բա միսն էլ հարյուր անգամ թանկացավ»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հանրությունը չի դժգոհում, լավ է ընդունում այդ վիճակը, Շարմազանովն արձագանքեց.

«Հանրությունը Հիտլերին էլ է լավ ընդունել: Ես պատմաբան եմ, հանրությունը և՛ Հիտլերին, և՛ Ստալինին, և՛ Մաո Ցզե Դունին, բոլորին ծափահարել է»:

Նա նաև ընդգծեց` որևէ համեմատություն չի տանում, պարզապես փաստ է նշում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

12:40 07.07.2025

Գողոնը հայտնաբերվեց նկուղի խուզարկությամբ. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 1-ին` ժամը 12.20-ին, Համայքային ոստիկանության Աշտարակի բաժնում մի քաղաքացի տվել է հաղորդում, ըստ որի` հունիսի 28-ին Ոսկեվազ գյուղում քրոջ որդու ամուսնական արարողությունների ընթացքում ինքը նկատել է, որ պայուսակը մոտը չէ: Տաքսի մեքենայով պայուսակը հասցրել են Ոսկեվազ, սակայն միջոցառումից հետո նկատել է, որ գողացել են պայուսակում եղած երկու հազար ամերիկյան և երեք հազար ավստրալական դոլարները: […] ...

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

12:32 07.07.2025

Հունիսի 30-ից հուլիսի 6-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի հասունացումը և դաշտային աշխատանքները։ Այս մասին հայտնում է<«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ​ Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը, շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի հասունացումը, կատարվել է խոտաբույսերի երկրորդ հունձ։ Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը դեռ շարունակվել է գտնվել մոմային հասունացման փուլում, սկսվել է եգիպտացորենի […] ...

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

12:24 07.07.2025

Երևանի պարեկները գողություն պահին երկու երիտասարդի են ձերբակալել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները հուլիսի 3-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել Այնթապ գյուղի՝ 24-ամյա և Երևանի՝ 30-ամյա երկու բնակչի: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 30-ամյա երիտասարդը գողացել է նշված փողոցում կայանված «Մերսեդեսի» պահեստային անվադողի պատյանը, որը պետք է տեղափոխեին […] ...

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP