15:22 14.03.2024
Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական տուրքի դրույքաչափերի գործող համակարգի կիրառման արդյունքում ծագած խնդիրների լուծմամբ։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման՝ գործող համակարգի կատարելագործում, պետական տուրքից ազատման արտոնությունների շրջանակի ընդլայնում: Նախագծով, մասնավորապես, նախատեսվում է՝ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի տարանջատում՝ ըստ մաքսային հայտարարագրերի տեսակների:
Նախատեսվում են նաև տեղորոշող սարքերով տրանսպորտային միջոցների երթուղու դիտարկման համար պետական տուրքի սահմանում, պետական տուրքի վճարման ժամկետների սահմանում՝ պետական տուրքի յուրաքանչյուր տեսակի համար, պետական տուրքի դրույքաչափերի սահմանում մաքսային փորձաքննությունների իրականացման համար, պետական տուրքից ազատման արտոնության սահմանում՝ տարանցման հայտարարագրի լրացման համար բավարար կազմով նախնական տեղեկատվություն ներկայացրած անձանց համար։ Նախագծի ընդունման, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, միատեսակ վարչարարության իրականացմանը։
Համաձայն մաքսային վիճակագրական տվյալների՝ 2023 թ. ընթացքում մաքսային մարմինների կողմից գրանցվել են թվով՝ 288895 ապրանքային հայտարարագրեր (ներմուծում, արտահանում), որոնց համար փաստացի գանձվել է 2,406 մլրդ ՀՀ դրամ պետական տուրք (առանց տրանսպորտային միջոցի հսկողության համար գանձվող պետական տուրքի)։ Եթե մաքսային գործառնությունների համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերի առաջարկվող դրույքաչափերը տարածենք նույն դիտարկվող ժամանակահատվածի նկատմամբ, ապա գրանցված թվով 288895 ապրանքային հայտարարագրերից կգանձվեր մոտ 2,372 մլրդ դրամ պետական տուրք։
Առաջարկվող փոփոխությունների արդյունքում պետական տուրքի գծով մաքսային ընդհանուր մուտքերը չեն նվազի, փոխարենը՝ կավելանան․հաշվելի գործարքների մասով կավելանա շուրջ 0,5 մլրդ ՀՀ դրամի չափով, ինչպես նաև նախագծով նախատեսվող՝ տեղորոշող սարքերով տրանսպորտային միջոցների երթուղու դիտարկման, տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության, տրանսպորտային միջոցի մաքսային հայտարարագրման համար սահմանվող պետական տուրքի մասով։
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...