ՀՀ ԱՆ-ն նշել է ախտանիշներ, որոնց դեպքում հարկավոր է դիմել թոքաբանի և հետազոտվել, այդ թվում՝ բրոնխիալ ասթմայի կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+24.09 oC

ՀՀ ԱՆ-ն նշել է ախտանիշներ, որոնց դեպքում հարկավոր է դիմել թոքաբանի և հետազոտվել, այդ թվում՝ բրոնխիալ ասթմայի կապակցությամբ

14:45 15.03.2024

Բրոնխիալ ասթման քրոնիկ հիվանդություն է, որն ունենում է սրացման և նահանջի էպիզոդներ։

Դրանց տևողությունն ու պարբերականությունն անհատական են՝ կախված օրգանիզմի յուրահատկությունից, արտաքին գործոններից։
Ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս դեղորայքային բուժման և առողջ կենսակերպի միջոցով վերահսկել հիվանդությունը՝ հնարավորինս երկար այն պահելով նահանջի մեջ։

Սրացման պատճաները կարող են լինել բազմազան․ դրանք սովորաբար անհատական են յուրաքանչյուր մարդու համար, բայց ամենից հաճախ պատճառները տարբեր ալերգիկ գործոններն են, շնչուղիների վարակները, աղտոտված օդը, սթրեսը։

Եթե Ձեզ մոտ ախտորոշվել է բրոնխիալ ասթմա, ապա հարկավոր է խստորեն հետևել ձեզ հսկող թոքաբանի ցուցումներին, պարտաճանաչ ընդունել դեղորայքները՝ ըստ բժշկի նշանակման։ Ցանկացած նոր գանգատի ի հայտ գալու, կամ նախկինում առկա գանգատի սրացման դեպքում անհրաժեշտ է դիմել Ձեզ հսկող թոքաբանին՝ հնարավոր բարդությունները ժամանակին կանխելու նպատակով։

Եթե Ձեզ մոտ դիտվում են ստորև նշված երևույթները, ապա հարկավոր է դիմել թոքաբանի և հետազոտվել, այդ թվում՝ բրոնխիալ ասթմայի կապակցությամբ․

սուլոց հիշեցնող հազ, որը հաճախ ուղեկցվում է մածուցիկ խորխի խիստ դժվարացած դուրսբերմամբ,

գիշերային ժամերին առաջացող նոպայաձև /հաճախ սուլոցանման/ հազ,

մրսածության, որևէ շնչառական վարակի, ալերգենի հետ շփման դեպքում արագ զարգացող հազ,

նոպայաձև հազի արդյունքում խեղդվելու զգացում, արտաշնչման դժվարացում:

Մարդու մոտ բրոնխիալ ասթմայի զարգացման ռիսկի գործոններից են․

որոշ վիրուսային վարակներ,

օդի աղտոտվածություն,

ծխախոտի ծուխ,

ժառանգականություն,

սթրես։

Հիվանդության սրացման կանխման համար կարևոր է․

ըստ բժշկի ցուցման կիրառել համապատասխան դեղորայքներ,

պահել ճիշտ սննդակարգ,

ադեկվատ ֆիզիկական մարզումներ /բժշկի հետ քննարկումից հետո՝ կախված հիվանդության փուլից/,

հնարավորինս խուսափել մրսելուց, շնչառական վարակներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

22:23 21.06.2025

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը

Հարավային Կորեայի K լիգայում հանվել է 1999 թվականին մտցված արգելքը, ըստ որի՝ առաջնությունում չեն կարող հանդես գալ օտարերկրացի դարպասապահներ, հաղորդում է ESPN-ը: «Ակումբների թվի աճը նշանակում է, որ տեղացի դարպասապահների համար բավարար հնարավորություններ կան խաղալու, նույնիսկ եթե օտարերկրացի դարպասապահներին թույլատրվում է հանդես գալ մեր առաջնությունում»,- ասվում է լիգայի խորհրդի հայտարարության մեջ։ Այն ժամանակ, երբ արգելքը […] ...

Հրդեհ Բյուրական գյուղում

22:11 21.06.2025

Հրդեհ Բյուրական գյուղում

Հունիսի 21-ին, ժամը 14:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղում այրվում է տուն։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի, տանը կից խորդանոցի և անասնագոմի տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...

SHANTNEWS

22:00 21.06.2025

SHANTNEWS

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

21:49 21.06.2025

Լուկաշենկոն ներում է շնորհել 14 բանտարկյալի, այդ թվում՝ Տիխանովսկուն

Բելառուսի նախկին նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի ամուսնուն՝ Սերգեյին, ազատ արձակելու որոշումը կայացրել է Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բացառապես մարդասիրական պատճառներով։ Այս մասին TASS-ին հայտնել է Բելառուսի ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ «Այո, նախագահը որոշում է կայացրել ներում շնորհել 14 դատապարտյալի։ Եվ սա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խնդրանքն էր։ Դրանք հիմնականում օտարերկրացիներ են՝ Ճապոնիայի երկու քաղաքացի, […] ...

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

21:32 21.06.2025

«Ռեալի» ֆուտբոլիստը սպառնացել է հեռանալ, եթե ակումբը կատարի Ալոնսոյի խնդրանքը

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է ակումբին գնել հարձակվողի, որի խաղային որակները նման կլինեն թիմի նախկին հարձակվող Խոսելուի խաղաոճին։ Իսպանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ալոնսոյի այս որոշումը դժգոհություն է առաջացրել թիմի երիտասարդ հարձակվող Էնդրիկի մոտ։ Բրազիլացին հայտարարել է, որ կհեռանա ակումբից, եթե «Ռեալը» ձեռք բերի ևս մեկ հարձակվող։ 2024/25 մրցաշրջանում Էնդրիկը մադրիդյան ակումբի կազմում […] ...

Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում

21:16 21.06.2025

Axios. Թրամփը և Էրդողանը փորձել են կազմակերպել ԱՄՆ-Իրան հանդիպում

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել են Ստամբուլում կազմակերպել ամերիկյան և իրանական բարձրաստիճան պատվիրակությունների հանդիպում: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ  փորձը ձախողվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ կապ չհաստատելու պատճառով, ով պետք է իր համաձայնությունը տար հանդիպման […] ...

BACK_TO_TOP