14:24 07.09.2018
Հայ-ռուսական հարաբերությունները ոչ միայն լավագույն ժամանակները չեն ապրում, այլև հայ-ռուսական հարաբերություններում կա շատ լուրջ խոչընդոտ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ դա երեկ փաստել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Շարմազանովը հիշեցրեց` իրենք ընդդիմություն են և սրտացավությունից ելնելով են խոսում:
«Երբ Լավրովն ասում է, որ ներքաղաքական իրավիճակը եռում է, Դուք ասում եք` էսօր իսկապես շոգ ա, լուրջ հավատո՞ւմ եք, որ դա դրական է ազդելու հայ-ռուսական հարաբերությունների վրա… Երբ Լավրովն ասում է` Հայաստանի իշխանությունները մի բան ասում են, այլ բան անում, դու գտնում ես, որ դա լա՞վ սիգնալ է»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ասաց ԱԺ փոխնախագահը:
Նա նշեց, որ խնդիր կա ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլև Եվրոպայի ու ԱՄՆ-ի: Շարմազանովի խոսքերով` կառավարությունը Եվրոպային ասում է` ինչո՞ւ մեզ փող չեք տվել, հեղափոխություն ենք արել, ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանն ասել է, որ լուրջ ներդրումային բում և ներդրումային ծրագիր ԱՄՆ-ից չկա:
Շարմազանովի գնահատմամբ` գործող կառավարությունը հայեցակարգ չունի՝ «մինչև մեկը մի ձևով են մտածում, մեկից հետո` այլ»: ԱԺ փոխնախագահը նշեց, որ համաձայն է այն գնահատականի հետ, որ Փաշինյանի կառավարությունը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում հայեցակարգ չունի կամ զրո հայեցակարգ կա:
«Ասում է` ես, որ գամ, ձեզ հետ կքննարկեմ` ոնց ենք անում: Բա կառավարությունն ինչի՞ համար է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյո՞ք հայեցակարգը պետք է ժողովրդից կտրված լինի, նա արձագանքեց.
«Ժողովուրդը ո՞րն է, հրապարակում հավաքվածնե՞րը միայն: Ձեզ թվում է` Օբաման հավաքել է ժողովրդին, ասել` Իրաքը ռմբակոծե՞մ, թե՞ չէ»:
12:07 07.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակովՎրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...
11:55 07.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:45 07.07.2025
Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...
11:39 07.07.2025
Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...
11:33 07.07.2025
Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթըՄեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։ ...