«Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումն արժանացել առաջին մրցանակի «Մոնոկլ» միջազգային փառատոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+13.09 oC

«Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումն արժանացել առաջին մրցանակի «Մոնոկլ» միջազգային փառատոնում

16:11 15.03.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «Արմմոնո» փառատոնի նախագիծը՝ «Բալերինա. Վարեչկա» մոնոներկայացումը, Սանկտ Պետերբուրգի «Մոնոկլ» 14-րդ միջազգային թատերական փառատոնում արժանացել է առաջին մրցանակի:

«Մոնոկլ» մոնոներկայացումների փառատոնը մեկնարկել է մարտի 1-ին, «Բալերինա. Վարեչկա» ներկայացմամբ:

Ներկայացումը Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելի բեմադրությունն է, ռեժիսորը Ելենա Վարդանյանն է:

«Բալերինա. Վարեչկա» ներկայացման հերոսուհու կերպարը կերտել է դերասանուհի Լիլիա Մուկուչյանը: Սանկտ Պետերբուրգի թատերասեր հանրությանը նա պատմել է, որ իր մարմնավորած հերոսուհին բալետի պարուհի է, որն ամեն ինչ զոհաբերում է հանուն իր երազանքի իրականացման:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ կլինի Երևանում

15:05 19.05.2024

Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ կլինի Երևանում

«Ազնավուր» հիմնադրամը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, ներկայացնում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված տոնական համերգ Երևանում: «Մայիսի 22-ին ժամը 20:00-ին սիրով հրավիրում ենք Կասկադ (Գաֆէսճեան քանդակների պարտեզ)՝ վայելելու Շանսոնյեի սիրված երգերը»,-հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

20:44 18.05.2024

Թանգարանների միջազգային օրը՝ լուսանկարներով

Այսօր նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ նաև Հայաստանում: Իսկ դա նշանակում է՝ 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն մինչև ժամը 24:00-ն: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, օրվա շրջանակում կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Ծրագրին ծանոթացե՛ք այստեղ: ...

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

14:16 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի հետ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր՝ երկուստեք համատեղ նախաձեռնությունների իրականացման պատրաստակամություն հայտնելով: Կարևորվել է հարաբերություններն ընդլայնելու հնարավորությունն ու տարբեր կառույցների, անհատ ստեղծագործողների և ստեղծագործական […] ...

Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

13:54 18.05.2024

Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ. «Հարգելի՛ քաղաքացիներ, թանգարանային ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, Թանգարանների միջազգային օրն այս տարի անցկացվում է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո, որի նպատակն է մեկ անգամ ևս ընդգծել այն հանգամանքը, որ թանգարանները ամենևին էլ միայն մշակույթի և պատմության տարբեր դրվագների պահոց չեն, այլ կրթական և […] ...

Մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատոնը

20:07 17.05.2024

Մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած Վարդատոնը

2024թ. մայիսի 19-ին Թբիլիսիում կանցկացվի ավանդական դարձած 110-րդ սայաթնովյան Վարդատոնը։ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է տոնական միջոցառումների ծրագիրը։ 11։00 – Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնից վարդերով քայլերթ դեպի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի: 12։30 – Ծաղիկների խոնարհում և հոգեհանգստի կարգ Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում գտնվող Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ: 13։00 – Տոնական բացօթյա […] ...

Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը. ԿԳՄՍՆ

19:14 17.05.2024

Մայիսի 18-ին կնշվի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ծրագիրը. ԿԳՄՍՆ

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո: Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանն ընդառաջ՝ մայիսի 17-ին, Երվանդ Քոչարի թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Ներկայացվել են թանգարանների ոլորտում իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու անելիքները: Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […] ...

BACK_TO_TOP