Վրաստանի ԱԳՆ-ն անօրինական է անվանել Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացումը Աբխազիայում և Հարավային Օսիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+17.09 oC

Վրաստանի ԱԳՆ-ն անօրինական է անվանել Ռուսաստանի նախագահական ընտրությունների անցկացումը Աբխազիայում և Հարավային Օսիայում

13:57 18.03.2024

Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Աբխազիայում և Հարավային Օսիայում ՌԴ նախագահական ընտրությունների համար ընտրատեղամասերի բացումը՝ այնտեղ քվեարկությունն անօրինական անվանելով։

«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ՌԴ նախագահական ընտրությունների անցկացումը և Վրաստանի օկուպացված շրջաններում (Աբխազիա և Հարավային Օսիա) ընտրատեղամասերի անօրինական բացումը, որի նպատակն է տեղական բնակչությանը զանգվածաբար ներգրավել դրանցում», – ասված է արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Ինչպես նշում է նախարարությունը, այդ տարածքներում ընտրությունների անցկացումը Ռուսաստանի Դաշնության կողմից «քայլ է ուղղված Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել

11:05 13.05.2024

ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել

ԱՄՆ-ի հարավային Ալաբամա նահանգում երեկույթի ժամանակ հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, առնվազն 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է ABC News-ը։ Հրաձգությունը տեղի է ունեցել խնջույքի ժամանակ, որին նախորդել է ծեծկռտուք: Խնջույքին մասնակցել է մոտ հազար մարդ։ Իշխանությունները հայտնել են, որ հարձակվողները կարող են լինել երկու հոգի, նրանց ինքնությունը պարզվում է: Նրանց ձերբակալության մասին ոչինչ […] ...

Բելգորոդում բազմահարկ շենքի փլուզման հետանքով զոհվածների թիվը հասել է 15-ի

10:49 13.05.2024

Բելգորոդում բազմահարկ շենքի փլուզման հետանքով զոհվածների թիվը հասել է 15-ի

Բելգորոդում բնակելի բազմահարկ շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այս մասին մայիսի 13-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։ «Փրկարարները Բելգորոդում փլատակների տակից դուրս են բերել 15-րդ զոհի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վերջին տվյալներով տուժել է 31 խաղաղ բնակիչ։ Ավելի վաղ՝ մայիսի 13-ին, «Известия»-ի թղթակիցը հայտնել էր, որ գիշերը Բելգորոդում փլուզված տան փլատակների մաքրումը […] ...

Բայկալ լճում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

10:30 13.05.2024

Բայկալ լճում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Բայկալ լճի ջրերում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 13-ին, հայտնել է Իրկուտսկի մարզի ԱԻՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։ «Մոսկվայի ժամանակով 02:07-ին սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Բայկալ լճի ջրերում՝ Օլխոնսկի շրջանի Գրեմյաչինսկ գյուղից 50 կմ հեռավորության վրա։ Ուժգնությունը էպիկենտրոնում 6.0 մագնիտուդ է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ՝ Telegram-ի ալիքում: Միաժամանակ Ուլան-Ուդեում երկրաշարժի […] ...

Կանադայում անտառային հրդեհների ծուխը հասնում է ԱՄՆ մի քանի նահանգներ

10:14 13.05.2024

Կանադայում անտառային հրդեհների ծուխը հասնում է ԱՄՆ մի քանի նահանգներ

Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը հասել է ԱՄՆ մի քանի նահանգներ, իսկ Մինեսոտայում օդի որակի մասին տարվա առաջին նախազգուշացումն է տրվել, հայտնում է ABC News-ը։ «Կանադայում ավելի քան 100 ակտիվ անտառային հրդեհներ են տեղի ունենում, և հրդեհների ծուխը տարածվել է ԱՄՆ սահմանով, ինչի հետևանքով Մինեսոտայի նահանգում պաշտոնյաները կիրակի օրը հրապարակել են օդի որակի առաջին նախազգուշացումը […] ...

Կիմ Չեն Ընը նոր դիպուկահար հրացան է փորձարկել

09:55 13.05.2024

Կիմ Չեն Ընը նոր դիպուկահար հրացան է փորձարկել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է հրետանային զենքի հիմնական տեսակների արտադրության ձեռնարկություն, որտեղ ուսումնասիրել է նմուշները և առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերել նոր դիպուկահար հրացանի նկատմամբ, հայտնում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը (KCNA): Հաղորդվում է, որ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր փոքր զենքերը, այդ թվում՝ դիպուկահար հրացանը և անձամբ ծանոթացել դրանց բնութագրերին։ «Նա հետաքրքրություն է […] ...

Թբիլիսիում ձերբակալվել է «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցի կազմակերպիչը

09:44 13.05.2024

Թբիլիսիում ձերբակալվել է «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցի կազմակերպիչը

Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ ցույցի կազմակերպիչներից մեկին՝ Մոլդովայի քաղաքացուն, հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։ «Խորհրդարանի մոտ տեղի ունեցած առերեսման ժամանակ իրավապահները բերման են ենթարկել Մոլդովայի քաղաքացուն, ով հանրահավաքի կազմակերպիչներից է»,- ասվում է զեկույցում։ Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման։ ...

BACK_TO_TOP