BARSIS ընկերությունը տոնում է հիմնադրման 20-րդ տարեդարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

BARSIS ընկերությունը տոնում է հիմնադրման 20-րդ տարեդարձը

15:26 07.09.2018

BARSIS ընկերությունը Florence ռեստորանում նշեց իր հիմնադրման 20-րդ տարեդարձը: Ընկերությունը հայաստանյան շուկայում ներկայանում է «ՆՈՐ ՏՈՒՆ» խանութ-սրահների ցանցով, LOREAL, KALDO ապրանքանիշերով, ՄԵՐԻ օծանելիքների և կոսմետիկայի սրահների ցանցով: 20-րդ տարեդարձի միջոցառումը վարում էին Եգոր Գլումովը և Լուսինե Հայրապետյանը: Երեկոյի հատուկ հյուրերն էին Արամ MP3-ն և DJ GUEVO-ն:

Ընկերության 20-ամյակի շրջանակներում Հայաստան էին ժամանել հյուրեր աշխարհի տարբեր երկրներից՝ Իտալիայից, Իսպանիայից, Չինաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Բելառուսից, Իրանից: Միջոցառման պատվավոր հյուրերի ցանկում էին բոլոր այն ապրանքանիշերի ներկայացուցիչները, որոնց հետ համագործակցում է ընկերությունը՝ Fondital, Squirrel, Itap, Stn, Kronospan, Zambaiti, Interi,  Chanel, Loreal, Pupa, Garnier և այլք:

Ի դեպ, եռօրյա այցի ընթացքում, հյուրերը եղել են Հայաստանի տեսարժան վայրերում, բացահայտել են մեր երկիրը և խոստացել են վերադառնալ Հայաստան առաջին իսկ հնարավորության դեպքում:

BARSIS ընկերությունը հիմնադրվել է 1998 թ.-ին: Ընկերությունն իր աշխատանքը սկսել է լինելով LOREAL ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, որն իր մեջ ներառում է Garnier, Elseve և Maybelline ապրանքանիշերը: Ընկերությունն ուներ ընդամենը մեկ խանութ-սրահ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 12 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ ընկերության խանութ-սրահների քանակը հասել է 29-ի, իսկ աշխատակազմը բաղկացած է 584 հոգուց:

Այսօր ընկերությունը համարվում է երկրի խոշոր հարկատուներից մեկը և 2017թ. տվյալներով խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում է 37-րդ տեղը:

ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն զբաղվում է շինարարական ապրանքների, օծանելիքնեի և կոսմետիկ միջոցների, տնտեսական ապրանքների ներմուծմամբ, մանրածախ և մեծածախ վաճառքով: Բացի դրանից՝ ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն 2009 թ.-ին ստանձնեց նաև մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: Ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից:

Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` այն համագործակցում է ավելի քան 600 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: ԲԱՐՍԻՍ-ի տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքները՝ մոտ 38.000 մ2 , և լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը:

Ընկերության աշխատանքի ամենակարևոր և հիմնարար պայմանը ապրանքատեսականու որակն է, որը համապատասխանում է եվրոպական բոլոր չափանիշներին և հավաստագրված է մի շարք միջազգային սերտիֆիկատներով:

Ավելի քան 15 տարի է, ինչ ԲԱՐՍԻՍ ընկերությունը ներկայանում է շինարարական նյութերի շուկայում՝ ՆՈՐ ՏՈՒՆ ապրանքանիշի ներքո: Ունենալով 16 վաճառակետ Հայաստանում՝ այն արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ առաջարկվող ապրանքների բարձր որակի և միաժամանակ գնային ճկուն համակարգի: «Նոր տուն»-ը զբաղվում է շինանյութի մանրածախ և մեծածախ վաճառքով: ՆՈՐ ՏՈՒՆ խանութների ցանցին կից գործող սպասարկման կենտրոնը կատարում է բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շինությունների ջեռուցման և հովացման համակարգերի նախագծում և մոնտաժ, ինչպես նաև երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում՝ շահագործման մեջ գտնվող մոտ 70.000-ից ավել կաթսաների և օդորակիչների համար:

Իրականացնում է նաև շուրջ 1000 ապրանքների տեղադրման ծառայություններ՝ սանիտարական կերամիկա, կախովի առաստաղներ, լամինատե հատակներ, միջսենյակային դռներ և այլն: Սպասարկման կենտրոնին կից գործում է նաև սարքավորումներով հագեցած լաբորատորիա, որտեղ բացի կաթսաներից և օդորակիչներից իրականացվում է ցանցում վաճառվող բոլոր տեսակի էլեկտրամեխանիկական սարքավորումների դիագնոստիկ փորձաքննություն և վերանորոգում: Քաղաքաշինության նախարարության կողմից ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ին անժամկետ շնորհվել է էներգետիկ, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության իրականացման լիցենզիաներ:

Հաշվի առնելով շուկայում առկա պահանջարկը՝ ԲԱՐՍԻՍ ՍՊԸ-ն 2009 թ.-ին ստանձնեց մետաղապլաստե և պոլիպրոպիլենային խողովակների արտադրության գործընթացը՝ KALDO ապրանքանիշի ներքո: 2009թ. սեպտեմբերից շահագործման հանձնվեց երկու հոսքագիծ, որոնց վրա արտադրվում են տաք և սառը ջրի համար նախատեսված խողովակներ: Հաշվի առնելով ժամանակի պահանջները ՝ 2012թ փետրվարից ավելացել է նաև երրորդ հոսքագիծը: Հետագայում Kaldo ապրանքանիշի ներքո շուկայում ներկայացվեցին նաև հետևյալ ապրանքները. Ճկախողովակներ, Կցամասեր, Փականներ, Ֆում, Սիֆոն, Մետաղական լվացարաններ, Ծորակներ, Ցնցուղներ, Պոմպեր: Արդեն 2012թ. KALDO ապրանքանիշը կայուն դիրք է գրավում շուկայում, ինչի մասին վկայում են նույն թվականին Հայաստանում և Վրաստանում տեղի ունեցած ցուցահանդեսները, որտեղ ավելի մեծացավ հետաքրքրությունը այդ ապրանքանիշի նկատմամբ: KALDO ապրանքանիշը 2010 թ-ի հունիսի 23-ին արժանացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտին:

ՄԵՐԻ ապրանքանիշը հանդիսանում է Լյուքս A դասի խանութների ցանց, որը զբաղվում է օծանելիքի և կոսմետիկայի մասնագիտացված խորհրդատվությամբ և վաճառքով: Առաջին մասնագիտացված խանութ-սրահը սկսեց իր գործունեությունը ծավալել 1996 թ.-ից՝ հանդիսանալով ոչ միայն ցանցի առաջին, այլև ՀՀ- ում առաջին օծանելիքի խանութ սրահը՝ Աբովյան 31 հասցեով: Թվով երկրորդ խանութ սրահը բացվեց անմիջապես հաջորդ տարի: Այժմ խանութ-սրահները թվով չորսն են: Հաշվի առնելով շուկայի ներկայիս տենդենցները և պահանջարկը՝ 2016 թ. բացվեց նաև առցանց խանութ՝ www.maryparfume.am հասցեով:

ԲԱՐՍԻՍ ընկերության մեջ են մտնում նաև Arome կոսմետիկայի խանութ-սրահները, որոնք գտնվում են Yerevan City սուպերմարկետների ներսում: Վերջերս բացվեց նաև նոր վաճառասրահ՝ «Ոոսիա մոլ» կենտրոնում և Կոմիտաս 20 հասցեում: Arome-ում ներկայացված է օծանելիքի, կոսմետիկայի, խնամքի միջոցների լայն տեսականի: Arome խանութ սրահներում ներկայացված են միայն օրիգինալ ապրանքներ:

BARSIS

Արշակունյաց պողոտա 57/2

(374 11) 777 000

Բարսիս 20-ամյակ՝


Բարսիսի անցած ուղին`


www.barsis.am

https://www.facebook.com/nor.tun.armenia/

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

12:15 07.07.2025

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ավարտական փուլում են գտնվում Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ35+535-կմ39+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Մոտ 4.5կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Աշտարակ քաղաքով։ ...

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

12:07 07.07.2025

Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը Աշխարհի գավաթի խաղարկությունում մեկնարկել եմ հաղթանակով

Վրաստանի Բաթումի քաղաքում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանն առաջին տուրում հաղթանակներ են տարել: Դանիելյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Նադեժդա Անտոնովայի (Տաջիկստան, 2030 վարկանիշ) դեմ և 27-րդ քայլին հաղթել: Մկրտչյանը ևս հանդես է եկել սպիտակներով և 71-րդ քայլին հաղթել է Լինա Նասրիին (Ալժիր, 2054 վարկանիշ): ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում նոկաուտ […] ...

SHANTNEWS

12:00 07.07.2025

SHANTNEWS

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:55 07.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

11:45 07.07.2025

Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

11:39 07.07.2025

Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով  հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...

BACK_TO_TOP