Գլխավոր դատախազությունը վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է վերադարձրել 24 մլն 657 հազար դոլարի գույք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Գլխավոր դատախազությունը վերջին 6 ամիսների ընթացքում Հայաստան է վերադարձրել 24 մլն 657 հազար դոլարի գույք

14:52 20.03.2024

Գլխավոր դատախազությունը երկու բացառիկ լիազորությունների՝ պետական շահերի պաշտպանության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում, վերջին 6 ամիսներին՝ 2023 թվականի չորրորդ և 2024 թվականի առաջին եռամսյակներում (2024 թվականի մարտի 20-ի դրությամբ) Հայաստանի Հանրապետությանն է վերադարձրել 9 մլրդ 937 մլն դրամի (24 մլն 657 հազար ԱՄՆ դոլարի) գույք:

Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում՝

Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 46 մլն 929 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 24 հազար 993 քմ հանգստի համար նախատեսված՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը, կայացված վերջնական դատական ակտի հիման վրա, Կառավարության 2024 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ՝ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ծաղկաձոր համայնքում գտնվող՝ 37 մլն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար 21 քմ հանգստի համար նախատեսված՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասը, կայացված վերջնական դատական ակտի հիման վրա, Կառավարության 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ՝ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող՝ 25 մլն 600 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 9 հազար քմ մակերեսով «հատուկ նշանակության» հողամասը, կայացված վերջնական դատական ակտի հիման վրա, Կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի որոշմամբ՝ ամրացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում՝

2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Արամայիսի Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում 608 մլն 634 հազար դրամ (1,5 մլն ԱՄՆ դոլար):
2024 թվականի փետրվարի 21-ին հաշտության համաձայնություն է կնքվել Գալուստ Լուկաշի Գրիգորյանի հետ, որով Հայաստանի Հանրապետության սեփականությանն է փոխանցվում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցում գտնվող՝ 16 հազար 013 քմ մակերեսով հողամասը՝ 2 մլրդ 18 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով:

Վերոնշյալ երկու գործերով Դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացվի վերոնշյալ հողամասը Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև կնախաձեռնվի 608 մլն 634 հազար դրամը պետական բյուջե փոխանցելու գործընթաց:

Ամփոփելով՝ նշենք, որ Գլխավոր դատախազության կողմից 2024 թվականի երկուսուկես ամիսների ընթացքում պետությանը վերադարձված գույքերի ընդհանուր արժեքը կազմում է 2 մլրդ 737 մլն 156 հազար դրամ (608 մլն 634 հազար դրամը՝ գումարի տեսքով), իսկ 2023 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում՝ ավելի քան 7.2 մլրդ դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

17:43 15.06.2025

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

Շարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

17:20 15.06.2025

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

Հունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

16:56 15.06.2025

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

16:35 15.06.2025

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

Թեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմին

16:16 15.06.2025

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել 1200 զինվորի մարմին

Կիրակի օրը Ռուսաստանը ուկրաինական կողմին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների ևս 1200 մարմին, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։ «Ռուսաստանը շարունակում է կատարել Ստամբուլի համաձայնագրերը։ Այսօր Ուկրաինային հանձնվեց Ուկրաինայի զինված ուժերի զոհված ևս 1200 զինվորի մարմին», – ասել է նա։ ...

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

15:56 15.06.2025

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի

Հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: ...

BACK_TO_TOP