17:33 20.03.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ապա նաև սահմանագծման գործընթացը պետք է իրականացվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին շեշտել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հարցին:
Պատգամավորը խնդրել է ներկայացնել վերջերս Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից ստացած տպավորությունները:
«Հանդիպումները շատ կարևոր էին: Եվ կարծում եմ՝ այն բոլոր մտահոգությունները, որ ունեն և Ոսկեպարի, և Կիրանցի, և հարակից գյուղերի բնակիչները, լեգիտիմ են: Այսինքն՝ չկա այնպիսի մի մտահոգություն, որ այնտեղ բարձաձայնվել է, և իմ արձագանքը եղել է այն, որ նման խնդիր գոյություն չունի: Իմ ասածն ուրիշ բան է՝ մենք պետք է այդ խնդիրը լուծենք»,-ասել է վարչապետը:
Փաշինյանը նշել է, որ հարյուրավոր անգամներ անցել է Կիրանցից Ոսկեպար, Բաղանիս ճանապարհով, բայց վերջին այցի ընթացքում նկատել է, որ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս, որը միջպետական ճանապարհ է, ոչ մի խանութ, ոչ մի ռեստորան, ոչ մի սրճարան, ոչ մի հյուրատուն չկա: Փաշինյանը ծանոթացել է ընդդիմադիր որոշ գործընկերների մեկնաբանություններին և տպավորություն է ստացել՝ փորձ է արվում ներկայացնել, թե ամեն ինչ լավ է եղել, և այս իշխանությունը եկել, ցանկանում է վատացնել: Փաշինյանը հարցրել է՝ Կիրանցից մինչև Բաղանիս՝ միջպետական ճանապարհին ինչո՞ւ ոչ մի խանութ, ռեստորան, հյուրատուն չկա:
«Դա կարող է մի բացատրություն ունենալ, որ այն խնդիրը, որ այսօր քննարկում ենք, այդ մարդիկ գիտեն՝ անկախ նրանից, թե ով է դրա մասին բարձր խոսում և ով բարձր չի խոսում: Միշտ իմացել են և գիտեն: Ընդ որում ՝այս հատվածով բանավեճ չկար: Բանավեճն ուրիշ բանի շուրջ էր, թե հաջորդ քայլերն ինչ տրամաբանությամբ պետք է իրագործել: Իմ արձագանքն էլ եղել է՝ մենք ձեզ լսեցինք և ամեն ինչ կանենք, որ հենց ձեր ասած տրամաբանությամբ առաջնորդվենք, բայց պետք է նաև իմանանք, որ դա միայն մեր որոշումով չէ, հակառակ դեպքում հենց հիմա այդ որոշումը ես կկայացնեի»,-ասել է նա:
Անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին, թե իշխանությունը զիջումների է գնում՝ Փաշինյանը կարևորել է հասկանալ, թե ինչ զիջման մասին է խոսքը:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը՝ 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը պայմանավորվել է, պետք է ենթարկվի սահմանազատման, ապա և սահմանագծման: Ինչը մերն է, մերն է, ինչը մերը չէ, մերը չէ: Այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվել: Եվ սա ՀՀ անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է»,-ասել է վարչապետը:
21:29 10.05.2025
Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակովՀռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը 6-4, 5-7, 6-1 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի (135-րդ ռակետ) նկատմամբ: Հաջորդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա իտալացի Ֆրանչեսկո Պասարոյի հետ: ...
21:17 10.05.2025
Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկըՌուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN -ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ […] ...
21:00 10.05.2025
AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրըՊակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...
20:55 10.05.2025
Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն էՊերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...
20:51 10.05.2025
ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներՄայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...
20:46 10.05.2025
Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելունՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...