Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների պարգևատրել է ԱԺ պատվո շքանշանով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների պարգևատրել է ԱԺ պատվո շքանշանով

18:23 20.03.2024

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բելգիայում ՀՀ դեսպանատանը Ազգային ժողովի պատվո շքանշանով է պարգեւատրել Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա Գզավիյե Բելյամիին եւ Վիոլա վոն Քրամոնին՝ ի երախտագիտություն նրանց կատարած հայանպաստ աշխատանքի։

Շքանշանների ստացման արարողությունից հետո Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր վոն Քրամոնը նշել է՝ իր համար անսպասելի եւ մեծ պատիվ է այս գնահատականը։

«Նույնիսկ վստահ չեմ, որ արժանի եմ սրան: Մեծ պատիվ է ինձ համար նման շքանշան ստանալը, բայց նաև պարտավորություն է: Մեր աշխատանքը, մեր ներգրավվածությունը շարունակելու համար մենք պետք է համոզվենք, որ Հայաստանին տրամադրվող աջակցությունը բարձր մակարդակի վրա է։ Սա նաեւ կարեւոր պարտավորություն է՝ շարունակել բացատրել, թե ինչու է Հայաստանի անվտանգության պահպանումը կարեւոր։ Շնորհակալ եմ գնահատականի եւ վստահության համար», – ասաց Վիոլա վոն Քրամոնը։

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Հայաստանի ԱԺ-ի շքանշանով պարգեւատրվելն իր համար մեծ պատիվ է և վստահության նշան:

«Սա նաև վկայում է տարիներ շարունակ մեր հայ ընկերների հետ կատարած ամբողջ աշխատանքի մասին։ 2020 թվականից ի վեր մենք բարձրաձայնում ենք խորհրդարանում, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայությունը վտանգված է։ Փորձում էինք հարցի լրջությունը ներկայացնել։ Կարծում եմ, որ այս երախտագիտությանն են արժանի բոլոր նրանք, ովքեր առաջնագծում են, ովքեր վտանգեցին իրենց կյանքը հանուն մեր ընդհանուր կռվի, արդարության եւ խաղաղության»,- ասել է նա։

Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ սա պարբերաբար իրականացվող միջոցառում է։

«Այս շքանշանը Մարդու իրավունքների ազատության, Հայաստանի դատն առաջ տանելու համար անմնացորդ պայքարած մեր եվրոպացի գործընկերներին հայ ժողովրդի երախտիքի դրսեւորումն է», – նշել է դեսպան Բալայանը։

Պատվո շքանշանով է պարգեւատրվելու նաեւ Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

18:06 15.06.2025

Եթե ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի․ Իրանի նախագահ

Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ «Մենք պատերազմը չենք սկսել, բայց մենք ուժով ենք պատասխանել։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, Իսրայելը կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որը իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և […] ...

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

18:06 15.06.2025

Իրանը հրթիռային նոր հարձակում է իրականացրել Իսրայելի վրա

Իրանի զինված ուժերը հրթիռային հարձակումների նոր ալիք են սկսել Իսրայելի տարածքի վրա, հաղորդում է Իրանի պետական ​​IRIB հեռուստաալիքը։ «Իրանը հրթիռային գործողությունների նոր ալիք է սկսել Իսրայելի դեմ՝ «Ճշմարիտ խոստում 3»-ը։ Իրանական հրթիռները հարվածել են Թել Ավիվին, Հայֆային և Աշկելոնին», – ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

17:43 15.06.2025

Ինչ վնասներ է հասցրել ուժեղ պտտահողմն Արթիկ համայնքում

Շարունակելով տեղում ծանոթանալ հունիսի 14-ի ուժեղ պտտահողմի պատճառած նախնական վնասներին` այսօր Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյայի, աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանի և համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների հետ շրջայցեր է կատարել պտտահողմից Արթիկ համայնքի առավել շատ տուժած Անուշավան, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք և Հոռոմ գյուղեր։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ […] ...

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

17:20 15.06.2025

Հունաստանում ուղղաթիռ է ընկել ծովը

Հունաստանի Վուլիագմեն կոչվող հանգստավայրում ուղղաթիռ է կործանվել ու ընկել ծովը։ Ուղղաթիռում եղել է հինգ մարդ, բոլորը կենդանի են, հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը: Ուղղաթիռը վթարի է ենթարկվել ափից ոչ հեռու։ Անմիջապես սկսվել է փրկարարական գործողություն, որի ընթացքում օգտագործվել են փչովի նավակներ։ Շտապօգնության ծառայության տվյալներով՝ չորս մարդ ստացել է թեթև վնասվածքներ և կապտուկներ։ Ուղղաթիռը կործանվել է […] ...

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

16:56 15.06.2025

Իսրայելի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ հարվածները կշարունակվեն

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ զրույցում հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի հարվածել Իրանին: Միևնույն ժամանակ, նա մեղադրել է Թեհրանին միջազգային իրավունքը խախտելու մեջ և շնորհակալություն է հայտնել իր զրուցակցին «Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին» աջակցելու համար: «Զրույցի ընթացքում նախարար Սաարը շեշտեց, որ Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունը Իրանում կշարունակվի և դեռևս ունի […] ...

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

16:35 15.06.2025

Մենք պատերազմ չէինք ուզում, զբաղված էինք միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտությամբ․ Արաղչի

Թեհրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը ընդլայնվի և տարածվի Մերձավոր Արևելքի այլ երկրներում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք չենք ուզում, որ պատերազմը ընդլայնվի, եթե, իհարկե, նրանք մեզ չպարտադրեն նման պայմաններ: Մենք չենք ուզում, որ այս պատերազմը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում: Մենք ընդհանրապես չէինք ուզում այս պատերազմը: Մենք զբաղված էինք միջուկային ծրագրի […] ...

BACK_TO_TOP