14:51 27.03.2018
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Ֆորբսը (նստավայրը՝ Սոֆիա): Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել նրան դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում և հույս հայտնել, որ դեսպան Ֆորբսը ջանք չի խնայի ակտիվացնելու հայ-իռլանդական քաղաքական երկխոսությունը, ընդլայնելու համագործակցությունը՝ միտված երկու երկրների հարաբերություններում առկա ներուժի լիարժեք բացահայտմանը: Հայաստանի և Իռլանդիայի միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախագահը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերի ակտիվացումն ու իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը: Ընդգծելով, որ երկու երկրները հաջողությամբ համագործակցում են միջազգային կառույցներում, նախագահը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել և ավելի ակտիվացնել այդ փոխգործակցությունը:
Դեսպան Մայքլ Ֆորբսն ընդգծել է, որ համագործակցությունը զարգացնելու ուղղություններն իր գործունեության առաջնահերթություններից են, և իր նպատակն է պաշտոնավարման ժամանակահատվածում երկկողմ հարաբերությունների առաջմղումն ու քաղաքական երկխոսության ակտիվացումը, որպեսզի հնարավոր լինի բարեկամական և փոխվստահության մթնոլորտում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:
Դեսպան Ֆորբսը ևս գոհունակությամբ է խոսել միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում, Հայաստանի և Իռլանդիայի արդյունավետ համագործակցության մասին և ընդգծել, որ ի թիվս բազմաթիվ ոլորտների, հաջողությամբ կարող են զարգանալ նաև հայ-իռլանդական միջխորհրդարանական կապերը, փոխգործակցությունը ԵՄ-ի շրջանակներում՝ նկատի առնելով ԵՄ-ի հետ Հայաստանի ստորագրած գործընկերության համաձայնագիրը:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...