Հաստատվել է Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+14.09 oC

Հաստատվել է Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը

17:12 21.03.2024

Գործադիրը հաստատել է Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը:

Ըստ հիմնավորման՝ մրցանակաբաշխության գործընթացը կազմակերպելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստեղծվում է համապատասխան որակավորում ունեցող աշխատանքային խումբ, որն իրականացնում է մասնակից կազմակերպությունների կողմից հայտի և կից փաստաթղթերի փորձաքննություն և տեղում գնահատում։ Մրցութային փուլում առավելությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք ունեն հավակնորդների հնարավորությունները և արդյունքները բնութագրող առավել բարձր չափանիշներ։ Որակի մրցանակ ստացած ազգային կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնվում մասնակցել ԱՊՀ երկրների շրջանակներում անցկացվող նմանատիպ մրցանակաբաշխությանը:

Նման գործընթացը խթանում է արտահանման ծավալների աճը, առավել ակտիվ և արդյունավետ է դարձնում արտադրողականությունը։ Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխությանը կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, իսկ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները՝ միայն քաղաքացիական նշանակության ապրանքների և ծառայությունների մասով:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 փուլով, որի ընթացքում գնահատման համար ստեղծված աշխատանքային խմբի միջոցով քննության են առնվում մասնակից կազմակերպությունների կողմից սույն կարգին համապատասխան ներկայացված փաստաթղթերը, տեղում գնահատվում է տվյալ փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը, արդյունքում կազմվում է եզրակացություն՝ գնահատվում և գնահատման արդյունքները ներկայացվում են մրցութային հանձնաժողովին՝ մրցանակներ շնորհելու համար։ Որակի բնագավառում ամենամյա մրցույթի կազմակերպման հիմնական նպատակն է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ու որակի կառավարման համակարգերի ներդրմանն աջակցելն ու խթանելը: Մրցույթը մինչև 200 և 200-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար է, որտեղ հավասար սկզբունքներով և կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրություն ունեցող և ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները։ Որակի մրցանակ ստացած կազմակերպությունը կարող է հուշանշանի խորհրդանիշը կիրառել իր գովազդային նյութերում: Արդյունքում ակնկալվում է ձևավորել առողջ մրցակցության գործընթաց՝ արտահանման առավել լայն շուկաների ձեռքբերմամբ։

Մհեր Գրիգորյանն առաջարկել է քննարկել մի մեխանիզմ, որով մրցույթում հաղթելն ավելի արդյունավետ կլինի տնտեսավարողների համար. «Կարելի է մտածել այն առնվազն ԵԱՏՄ-ում կոնսոլիդացնելու մասին: Փոխադարձ ճանաչման մեխանիզմ մտածենք: Այսինքն՝ մեր ճանաչմամբ այս նույն որակի գնահատականն ավտոմատ ԵԱՏՄ-ում դառնա որակի գնահատական»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP