«Պատկերի պոեզիա». գիտաժողով` նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

«Պատկերի պոեզիա». գիտաժողով` նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին

17:21 21.03.2024

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր մեկնարկել է «Պատկերի պոեզիան» խորագրով հայ-իրանական երկօրյա գիտաժողովը` նվիրված իրանահայ գեղանկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, Մատենադարանի արևելագիտության բաժնի ավագ գիտաշխատող, թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ Անդրե Սևրուգյանի ծննդյան 130-ամյակին նվիրված գիտաժողովը պատեհ առիթ է անդրադառնալու հայ-իրանական բազմադարյա և բարիդրացիական հարաբերություններին, որոնք պատմական ծավալուն ընթացք են ունեցել և շարունակվում են՝ արտացոլվելով նաև արվեստի ու մշակույթի ասպարեզում:

Սևրուգյանի բացառիկ արվեստը «պոետիկ գեղանկարչություն» է

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Սևրուգյանի բացառիկ արվեստը կարելի է ձևակերպել որպես «պոետիկ գեղանկարչություն»:

«Դիտելով նրա գործերը՝ անհնար է չնկատել դրանց զգացմունքային և երևակայական արձագանքները սիմվոլիզմի և փոխաբերության միջոցով: Այսպես Սևրուգյանն ասես փոխանցում է իր հույզերն ու գաղափարները»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ գիտաժողովի անցկացումն առիթ է՝ մեկ անգամ ևս կարևորելու երկու բարեկամ և հարևան երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության շարունակական խորացումն ու զարգացումը:

Հայ հեղինակների 4 գրքեր պարսկերեն են թարգմանվել

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակաբար ջանքեր է գործադրում երկու երկրների միջև մշակութային կապերի զարգացման ուղղությամբ, մասնավորապես, գրահրատարակչության ոլորտում հայկական գրականությունը պարսկերենով հասանելի դարձնելու նպատակով: Այսպիսի ծրագրերից է 2019-2023 թվականներին անցկացված «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում ժամանակակից հայ հեղինակների 4 կարևոր գրքեր պարսկերեն են թարգմանվել: Երկու երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության հնարավորությունները բազմաթիվ են, և լիահույս եմ, որ այս գիտաժողովը և նմանատիպ այլ նախաձեռնությունները երկուստեք կկրեն շարունակական բնույթ»,- շեշտել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ գիտաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ և հետաքրքիր աշխատանք:

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ Մատենադարանի պատվիրակությունը վերջերս Իրանի կարևորագույն ձեռագրական կենտրոններ է այցելել, հանդիպել գրավոր ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման պատասխանատուների հետ:

Պատմությունն ավելի իմաստուն է, քան ներկան

«Գործակցությունը որակապես նոր հարթության վրա դնելու վճռականությունը փոխադարձ է. այն հաստատվում է պատվիրակության վերադարձից անմիջապես հետո իրականացվող այս նախագծով՝ «Պատկերի պոեզիան» հայ-իրանական գիտաժողովով, որը նվիրված է իրանահայ նկարիչ Անդրե Սևրուգյանի ծննդյան 130-ամյակին: Նշեմ, որ առաջիկայում նախատեսվում է Սևրուգյանին նվիրված առանձին ցուցադրություն ևս, որը կիրականացվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և այլ թանգարանների համագործակցությամբ:

Վստահ եմ, որ գիտաժողովը գալիս է հաստատելու անբեկանելի, սակայն երբեմն մոռացվող ու խորապես չգիտակցված մի ճշմարտություն՝ պատմական առնչությունները և հիշողությունը գերազանցում են ընթացիկ աշխարհաքաղաքական իրավիճակներին: Քաղաքական իրողությունները լիցքավորում են ներկան և երաշխավորում ազգերի համակեցության հեռանկարը: Պատմությունն ավելի իմաստուն է, քան ներկան: Եվ վերաիմաստավորելով մեր համատեղ անցյալը՝ մեծ դաշտ ենք բացում փոխադարձ ճանաչողության և ապագային միասնաբար ու ներդաշնակ նայելու հնարավորության համար: Հայաստանն ու Իրանն ամուր են նախ և առաջ պատմական այս հենքով, անցյալի ընդհանուր հարստությամբ, և ասվածի վկայությունն է այն հսկայական մշակութային ժառանգությունը, որին փոխադարձաբար տիրապետում են մեր երկրները»,- ասել է Արա Խզմալյանը և արձանագրել, որ Մատենադարանի դերը ժառանգության պահպանման և ուսումնասիրման գործում անգնահատելի է:

Մատենադարանի տնօրենը հաջողություն է մաղթել «Պատկերի պոեզիան» հայ-իրանական գիտաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում ջանքերի և ներդրման շնորհիվ իրականացվել է այս կարևոր նախաձեռնությունը:

ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին գիտաժողովի կազմակերպման և իրանցի մասնագետներին հրավիրելու համար: Նրա դիտարկմամբ՝ նման գիտաժողովների անցկացումը օգնում է երկու երկրների մտավորականներին և ժողովուրդներին առավել լավ ճանաչել միմյանց:

Գիտաժողովում զեկույցներով հանդես կգան շուրջ երկու տասնյակ անվանի գիտնականներ՝ Հայաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հունգարիայի առաջատար հաստատություններից:

Երկօրյա գիտաժողովի թեմատիկ առանցքում կլինեն երկու ժողովուրդների մշակութային հատումները: Գիտաժողովի բացման շրջանակում հանդես է եկել իրանական «Հանանե» երաժշտական խումբը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումը

18:55 03.05.2025

Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Պակիստանի հետ հարաբերությունների վատթարացումը

Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Սուբրահմանյամ Ջայշանքարը ուրբաթ օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հնդկական-պակիստանյան հարաբերությունների վատթարացումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ռուս-հնդկական համագործակցության ընթացիկ հարցեր, ինչպես նաև հնդկական-պակիստանյան հարաբերությունների սրումը Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ ԱԳՆ-ը նշել […] ...

Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համար

18:46 03.05.2025

Զելենսկին ասել է, որ խոչընդոտ կա ընդերքի ռեսուրսների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման համար

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Գերագույն Ռադայում կան կողմեր, որոնք չեն ցանկանում վավերացնել ուկրաինական ընդերքի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը, նրա խոսքերը մեջբերում է РБК-Украина գործակալությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ չորեքշաբթի օրը Վաշինգտոնի և Կիևի իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Ուկրաինայի բնական պաշարների վերաբերյալ: Ինչպես հայտնել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար […] ...

Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ Պեսկով

18:34 03.05.2025

Առաջարկվող զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի պատրաստակամությունը խաղաղության համար․ Պեսկով

Ռուսաստանի առաջարկած զինադադարի նպատակն էր ստուգել Կիևի վարչակարգի պատրաստակամությունը՝ փնտրելու խաղաղ կարգավորում, ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանի առաջարկած Զատկի զինադադարի, ինչպես նաև մայիսի 8-ի, 9-ի և 10-ի տոների համար զինադադար հայտարարելու ներկայիս նախաձեռնության նպատակն է, որպեսզի մենք փորձարկենք Կիևի պատրաստակամությունը՝ ուղիներ գտնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկարաժամկետ կայուն խաղաղության համար։ Մենք կսպասենք […] ...

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցը

18:22 03.05.2025

Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարելիք այցը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

18:10 03.05.2025

Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...

SHANTNEWS

18:00 03.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP