18:06 21.03.2024
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիսավորությամբ բացվել է Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի նոր կրթական տարածքը: Վերանորոգման և կահավորման նախագիծն ամբողջությամբ իրականացրել են ամբիոնի դասախոսները և ուսանողները:
Բացման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ռեկտոր Գոռ Վարդանյանը, Պոլիտեխնիկի բարերարներ, ուսանողներ, դասախոսներ:
Տարածքում ստեղծված են նպաստավոր պայմաններ նախագծման պրոցեսում ստեղծագործական հմտությունների զարգացման և կիրառման համար: Միջավայրը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասի՝ մտքերի գեներացման, նախագծային և տեխնոլոգիական, որի համալրումը նախատեսված է հաջորդ փուլում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Հայաստանում վերջին տարիներին իրականացվող կրթական բարեփոխումներն անհրաժեշտ է տեսնել ամբողջության մեջ: Ըստ փոխնախարարի՝ մասնագետների պատրաստման, միջազգային շարժունության, բուհերի միջազգայանացման ցուցանիշներին հասնելու գործում կարևորագույն բաղադրիչ է նաև կրթական միջավայրի առկայությունը: Այդ առումով Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է Պոլիտեխնիկին՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ևս նման միջավայրերի ստեղծման ականատեսը կլինենք: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ նրանք ներդրում են անում հանրային բարիքի ստեղծման և կրթության համար:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Պոլիտեխնիկի մեծ փոփոխությունների խորհրդանշական սկիզբը եղել է հենց այդ մասնաշենքի բարեկարգումը.
«Համալսարանում փուլ առ փուլ տեղի ունեցող փոփոխությունները վկայում են, որ գտնվել է աշխատանքի շատ գրագետ բանաձև, որում կա բոլորի դերը՝ հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի ու նրա թիմի, բարերարների, ուսանողների, դասախոսների»:
Տիգրան Ավինյանը շնորհավորել է ուսանողներին ու դասախոսներին և շնորհակալություն հայտնել ծրագրի իրականացմանն աջակցած կազմակերպություններին:
Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ խնդիրը դրվել էր ամիսներ առաջ.
«Դիզայնի և կերպարվեստի ամբիոնի համար ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ ուսանողները կկարողանան ստանալ լավագույն կրթություն և դրա արդյունքը ցուցադրելու հնարավորություն: Տարածքի վերանորոգումն ու բարեկարգումը շատ արագ իրականություն է դարձել բարերարների շնորհիվ»:
Ռեկտորը հավելել է, որ գործընթացը շարունակական է լինելու. համալսարանի այլ կրթական տարածքներ ևս բարեկարգվելու են:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...